16:01 08.01.2018
Գիշերը Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը, որը վստահաբար կարող ենք ասել՝ կինոաշխարհի պատմության մեջ դեռ երկար կհիշվի:
Կարմիր գորգն այսքան սև երբևէ չէր եղել: Աստղերը, ինչպես ավելի վաղ խոստացել էին, մրցանակաբաշխությանը եկել էին սևազգեստ՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքը սեռական ոտնձգությունների, բռնության և գենդերային անհավասարության դեմ: Որոշ դերասանուհիներ կարմիր գորգի վրա հայտնվեցին ոչ թե ամուսինների կամ գործընկերների հետ, այլ տարբեր հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ՝ այդկերպ ցանկանալով ներկայացնել այդ մարդկանց աշխատանքը և պայքարը խտրականության դեմ:
Նշենք, որ անցած տարվանից համաշխարհային կինոաշխարհում այս թեմաները ամենացավոտներից էին, իսկ հունվարի 1-ից կինոոլորտի կարկառուն դեմքերի նախաձեռնությամբ մեկնարկել է Time’sUp (Ժամանակն է) շարժումը:
Անցնելով բուն մրցանակաբաշխությանը՝ ներկայացնենք «Ոսկե գլոբուսի» հաղթողների ամբողջական ցուցակը: Այս տարի երեկոյի ֆավորիտները «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմն էր՝ հաղթեց միանգամից 4 անվանակարգում և HBO ալիքով հեռարձակվող «Մեծ Փոքրի սուտ» հեռուստասերիալը, որը հաղթեց 3 անվանակարգում:
Դրամատիկական ժանրում լավագույն ֆիլմ ճանաչվեց «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» ֆիլմը:
Ֆիլմում ներկայացվում է հիսունն անց ամուսնալուծված Միլդրես Հեյզի պատմությունը, որը ապրում է Միսսուրիում գտնվող էբինգ փոքրիկ քաղաքում: Նրա դեռահաս աղջիկը մոր հետ թեժ վիճաբանությունից հետո տանից դուրս է գալիս և ժամեր անց աղջկան Էբինգ քաղաքից դուրս բռնաբարված և սպանված են գտնում: Տեղի ոստիկանությունը չի կարողանում գտնել հանցագործին ապացույցների բացակայության պատճառով: Հեյզը Էբինգ քաղաքից դուրս վարձակալում է երեք գովազդային պաստառ, որոնց միջոցով ներկայացնում է իր բողոքը արդարադատության բացակայության դեմ և ոստիկանությանը մեղադրում անգործության մեջ:
Կատակերգություն և մյուզիքլ ժանրում լավագույնն էր «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմը
Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» տրագիկոմեդիան պատմում է դեռահաս Քրիսթեն Մաք Ֆերսոնի մասին, որը ցանկանում է իր փոքրիկ քաղաքից փախչել Նյու Յորք: Այս ֆիլմում միահյուսվում է մի քանի թեմատիկ գիծ՝ առաջին սեր, իրական ընկերություն և կյանքում նպատակ ունենալու ու իրական տեղը գտնելու ցանկություն:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է իռլանդացի դերասանուհի Սըրշա Ռոնանը: Այս Ֆիլմը կինոքննադատների կողմից դրական կարծիքներ է ստացել:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Գիլյերմո դել Տորոն («Ջրի ուրվագծերը», The Shape of Water):
Ֆանտաստիկ մելոդրաման ավելի վաղ՝ Վենետիկի կինոփառատոնում, ստացել էր գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», իսկ այժմ ֆիլմը մեքսիկացի ռեժիսորին «Ոսկե գլոբուս» բերեց:
«Դրամատիկ ժանրում լավագույն դերասան» կոչմանն արժանացավ Գարրի Օլդմանը՝ «Մռայլ ժամանակներ» ֆիլմի համար
Այս ֆիլմում Գարրի Օլդմանը պարզապես անճանաչելի է դարձել: Նա մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին: Ֆիլմում ներկայացվում է Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին ամիսներին:
Իր ելույթում Օլդմանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի անձնակազմին և իր կնոջը.
«Շնորհակալ եմ կնոջս համբերատարության համար, քանի որ վերջին շրջանում նա երեկոյան քնում էր Ուինսթոն Չերչիլի հետ և արթնանում Գարրի Օլդմանի կողքին»:
«Դրամատիկ ժանրում լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրենսիս Մաք-Դորմանդ «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի» ֆիլմի համար:
«Կատակերգական ժանրի լավագույն դերասան» է ճանաչվել Ջեյմս Ֆրանկոն «Վատագույն արտիստը» ֆիլմի համար
Ֆիլմում պատմվում է երբևէ նկարահանված վատագույն «Սենյակ» ֆիլմի և դրա էսքցենտրիկ ռեժիսոր Թոմի Վայսոյի մասին:
«Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհին» է Սըրշա Ռոնան («Լեդի Բըրդ»):
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքուելը «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսուրի» ֆիլմում ոստիկանի մարմնավորելու համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին» Էլիսոն Ջեննին է «Ես Տոնյան եմ» սկանդալային գեղասահորդուհու մասին պատմող ֆիլմում հերոսուհուն մարմնավորելու համար:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսուրի» ֆիլմը
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ֆաթիհ Աքինի «Ստվերում» գերմանական արտադրության ֆիլմը, որում ներկայացվում են ահաբեկչության հետևանքով ընտանիքը կորցրած գերմանացի կնոջ ապրումները: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Դայան Կրյուգերը:
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է This Is Me-ն («Մեծագույն շոումեն»):
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկոյի գաղտնիքը»:
«Դրամատիկական ժանրի լավագույն սերիալ» է ճանաչվել «Սպասուհու պատմությունները» (The Handmaid’s Tale)
«Կատակերգական ժանրի լավագույն սերիալ» է ճանաչվել «Զարմանալի միսիս Մեյզելը» (The Marvelous Mrs. Maisel)
«Լավագույն մինի սերիալ» է ճանաչվել «Մեծ փոքր սուտ»-ը (Big Little Lies)
«Դրամատիկական ժանրում սերիալի լավագույն դերասան» է ճանաչվել Սթեռլինգ Բրաունը «Սա մենք ենք» (This Is Us) ֆիլմի համար
«Սերիալի լավագույն դերասանուհի» է ճանաչվել- Էլիզաբեթ Մոսս՝«Սպասուհու պատմությունները» (The Handmaid’s Tale)
«Կատակերգական ժանրի սերիալի լավագույն դերասան» է ճանաչվել Ազիզ Անսարին «Ոչնչի վարպետ» (Master of None) ֆիլմում
Սեսիլ Բլաունտ դե Միլլի անվան պատվավոր մրցանակն շնորհվել է հաղորդավարուհի Օփրա Ունիֆրիին: Այս մրցանակը սահմանվել է 1952 թվականից և ամեն տարի «Ոսկե գլոբուսին» այն հանձնում են կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար:
Երեկոյի ընթացքում բազմաթիվ ելույթներ եղան սեռական ոտնձգությունների, խտրականությունների թեմայով, բայց Օփրա Ուինֆրիի ելույթն ամենաերկարն էր ու ազդեցիկը: Դահլիճը հոտնկայս դիմավորեց և ճանապարհեց հաղորդավարուհուն:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...