23:15 10.07.2020
«Գլոբալ վերամշակման միջազգային ընկերության» ներկայացուցիչները ժամանել են Վրաստան և էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են պլաստիկ իրերի գործարանի կառուցման նախագիծը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնաավան:
«Նախագիծը պատրաստվում էր արտակարգ դրությանը զուգահեռ. շուտով շինարարությունը կսկսվի: Կներդրվի 50 միլիոն լարի, իսկ տեղի 400 բնակիչ կտեղավորվի աշխատանքի», – ասել է նա` նշելով, որ դա առաջին օրինակներից մեկն է, երբ Հարավարևելյան Ասիայի ձեռնարկությունները տեղափոխվում են Վրաստան:
Հատկանշական է, որ Global Recycling ընկերությունը նախկինում գործարանի կառուցման աճուրդում ձեռք էր բերել 300 հազար քմ մակերեսով հողատարածք Սամեգրելո-Վերին Սվանեթի շրջանում: Ներդրողներն ասում են, որ նրանք նախատեսում են ոչ միայն պոլիմերային հատիկների գործարանը տեղափոխել Վրաստան, այլև՝ ժամանակի ընթացքում այնտեղ բացել պլաստիկ արտադրանքի արտադրության ամբողջ ցանցը:
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում17:30 09.05.2025
Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանելՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, […] ...
17:20 09.05.2025
Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...
17:10 09.05.2025
«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...
16:55 09.05.2025
Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքումՄայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
16:48 09.05.2025
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկումՄայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...