«Նոա»-ն՝ Հայաստանի գավաթակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

«Նոա»-ն՝ Հայաստանի գավաթակիր

10:49 11.07.2020

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիպման մեկնարկին երկու թիմերն ակտիվ տեմպ էին հաղորդել խաղին: «Արարատ-Արմենիա»-ն առաջինն օգտվեց «Նոա»-ի պաշտպանների սխալից և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոա»-ն առավել շատ էր տիրում գնդակին:

Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոա»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն:

Առաջին կեսի վերջնամասում «Նոա»-ից Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան (առաջին կես` 1:4):

Երկրորդ կեսը մեկնարկեց տեղատարափ անձրևի ներքո: Եվ հենց մեկնարկում «Նոա»-ն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոա»-ն շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոա»-ն շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգել հաշվի հավասարությունը, այն դեպքում, երբ ընդմիջմանը պարտվում էր 1:4 հաշվով: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիա»-ից Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիա»-ն կարմիր քարտից հետո մնաց 8 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը կշարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ազարովը, սակայն  «Արարատ-Արմենիա»-ից հաշիվը կարողացավ հավասարեցնել Օտուբանջոն:

Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոա»-ի ֆուտբոլիստները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP