Երկու ամսից Գյումրիում կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Երկու ամսից Գյումրիում կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները

14:00 18.07.2020

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի նոր շենքի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Երեկ քաղաքապետարանում հրավիրված հանրային լսումների ընթացքում մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ներկայացրել է նոր մարզահամալիրի կառուցապատմանն առնչվող մանրամասները։

«Այնպիսի տարածք ընտրվեց, որ իր չափերով համապատասխանում է պահանջվող տիպային բազա կառուցելու համար, նեղվածք չէ և քաղաքի ցանկացած թաղամասից մեկ տրանսպորտով մարզիկները կկարողանան հասնել մարզադպրոց:
Այստեղ, բացի հունահռոմեական ըմբշամարտի համար նախատեսված դահլիճից ու մարզասրահից, մրցումային դահլիճը նախատեսված է խաղային բոլոր մարզաձևերի համար՝ սկսած մինի ֆուտբոլից, բասկետբոլից, վոլեյբոլից, ձեռքի գնդակից:
Այդ տարածքում բոլոր հնարավորությունները կան միջազգային մրցումներ անցկացնելու համար»,- նշել է վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Անի թաղամասի  հարակից 10 հեկտար տարածքում կկառուցվի տարբեր ենթակառուցվածքներով  հագեցած մարզական բազա, որը հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան  տարբեր ենթակառուցվածքներով՝ լողավազան, թենիսի կորտեր, ֆուտբոլի մարզադաշտ, վազքուղիներ, լողավազան ու հյուրանոցային մասնաշենքեր։
«Հյուրանոցային մասնաշենքը լինելու է վեաձև կառույց, նախատեսված է մոտ 200 մարզիկների համար: Առանձնացված մասնաշենքերում լինելու են խաղասրահներ, հանգստի գոտին ու  հյուրանոցային սենյակները: Տարածքում առանձնացված ավտոկայանատեղիներ են լինելու, հյուրերի համար սպասասրահներ, ֆուտբոլի մարզադաշտը լինելու է բնական խոտածածկով, դրենաժային հատուկ համակարգով, վազքուղիները կլինեն ռետինե ծածկով, ամբողջ համալիրը կսնուցվի արևային մարտկոցներով»,- նախագծային մանրամասներն է SHANTNEWS.am-ին ցույց տվել նախագծող Անդրանիկ Պողոսյանը:

Ծրագիրն իրակացվում է կառավարության ֆինանսավորմամբ, իսկ ընդհանուր արժեքը գնահատվել է 5 միլիարդ 400 միլիոն դրամ։
Նախագծման աշխատանքների համար հատկացվել է մոտ 22 միլիոն դրամ, աշխատանքային խմբում ընդգրկված է եղել մասնագիտական մեծ խումբ, իսկ նախագծումն իրականացվել է 4 ամսում:
Մինչ այդ ուսումնասիրվել են նաև տեղանքը, ընդերքը, գրունտային հատվածը, իսկ կառուցվելիք շինությունները կլինեն կլիմայական պայմաններին համապատասխան:
Մեկամսյա ժամկետում կհայտարարվի շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ, իսկ սեպտեմբերից  նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP