WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն

09:12 24.07.2020

WhatsApp հանրահայտ մեսենջերի՝ Android-ի համար նախատեսված 2.20.196.8 տարբերակը կունենա մի շարք նոր գործառույթներ։ Այս մասին գրում է WABetaInfo-ն։

Գլխավոր նորարարություններից կլինի մեկ օգտահաշիվը 4 սարքերում  միաժամանակ օգտագործելու հնարավորությունը։ Գործառույթը կստանա Linked Devices անվանումը։ Մեկ պրոֆիլին հնարավոր կլինի կցել մի քանի սմարթֆոն կամ համակարգիչ։

Բացի այդ, մշակողները ծրագրում են բարելավել որոնողական համակարգը։ Որոնման ժամանակ հնարավոր կլինի հաղորդագրությունները ֆիլտրել ըստ տեսակի՝ այդպիսով առանձին գտնելով լուսանկարները, տեսանյութերը, հղումները, ձայնագրությունները և փաստաթղթերը։

Երկու գործառույթներն էլ ներկայում մշակման փուլում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

23:10 03.05.2024

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

ԱՄՆ-ը պնդում է շարունակել խորհրդակցությունները Իսրայելի հետ Ռաֆահ քաղաքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ «Մենք ցանկանում ենք շարունակել այս խոսակցությունները, որոնք ունեցել ենք Իսրայելի կառավարության հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Ռաֆահին վերաբերող հարցերին։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի ստացել […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

22:57 03.05.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ-ին զինվել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար։ Բորելը Մեծ Բրիտանիայում իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից, Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ» և «կայսրություններ»։ Իսկ վերջում նա արել է հետևյալ եզրակացությունը. «Ավտորիտար ռեժիմները ոչինչ ավելի շատ չեն հարգում, քան […] ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

22:44 03.05.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ Թբիլիսին կարող է «բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը»։ Այս մասին Միշելը գրել է ուրբաթ օրը X-ում: «Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական […] ...

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […] ...

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

21:53 03.05.2024

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

Իսրայելի անհայտ քաղաքացիները Հորդանան գետի արեւմտյան ափին ոչնչացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ավտոշարասյան բեռների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել կեսօրին, մարդասիրական օգնությամբ բեռնատարներում սննդամթերք է եղել։ «Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի քաղաքացիները բեռնաթափել և ոչնչացրել են ավտոշարասյան որոշակի […] ...

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

21:44 03.05.2024

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […] ...

BACK_TO_TOP