20:14 31.07.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհանես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում. նա պայմանագիր է կնքել միջազգային MTK Global հեղինակավոր մենեջերական ընկերության հետ: Armsport-ի հետ զրույցում 27-ամյա բռնցքամարտիկն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մտադրություն վաղուց է ունեցել:
«Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ցանկությունը վաղուց է եղել, դեռ նախորդ Օլիմպիական խաղերից, բայց քանի որ Ռիոյի խաղերից ձեռնունայն վերադարձա, որոշեցի սիրողական բռնցքամարտում լուրջ արդյունքներ գրանցել և հետո միայն տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ, որպեսզի այդ նպատակը կիսատ չմնա»,- ասել է Բաչկովն ու ավելացրել, որ հիմա իր գլխավոր նպատակը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են.
«Դրանից հետո միայն, հնարավոր է, լիարժեք տեղափոխվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, կամ էլ համատեղեմ: Առայժմ պայմանագիր եմ կնքել մենեջերական ընկերության հետ, և ոչ՝ պրոմոութերական: Դա ընթացքի մեջ է: Ինչպես գիտեք, օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացման հարցում դեռևս հստակություն չկա, ու եթե այդ մրցաշարերին չխանգարենք, հնարավոր է՝ արդեն սեպտեմբերին նորամուտս նշեմ պրոֆեսիոնալ ռինգում: Մենամարտը կկայանա Դուբայում, բայց այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք մինչ այդ սահմանները կբացվե՞ն, թե՞ ոչ, ու արդյոք կհասցնենք վիզայիս հարցերը լուծել»,- ասել է Բաչկովը:
«MTK Global-ից ինձ վաղուց առաջարկ էին արել, բայց ես ոչ մի պատասխան նրանց չէի տվել՝ մտածելով, որ գուցե դեռ ավելի լավ առաջարկներ լինեն: Ընթացքում այլ առաջարկներ էլ եղան, բայց MTK Global-ը թարմացրեց ու բարելավեց իր առաջարկը, ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ նրանք չեն խանգարի իմ սիրողական կարիերային, այսինքն կարող եմ համատեղել. ոչ բոլոր ընկերություններն էին դրան համաձայն: Ինձ հետ կապ հաստատեցին իմ առաջին մարզչի միջոցով, որը հիմա Անգլիայում է բնակվում: Այդպես ստացվեց մեր համագործակցությունը»,- պատմել է գյումրեցի բռնցքամարտիկը:
Վերադառնալով Օլիմպիական խաղերի թեմային՝ Բաչկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չնայած խաղերը հետաձգվել են, իրենց նպատակները մնացել են անփոփոխ.
«Մենք էլի նույն սխեմայով պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Որպեսզի պահպանեմ մարզավիճակս, գուցե հասցնեմ երկու մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում: Հիմա աշխարհում իմ քաշային կարգում ես երկրորդն եմ վարկանիշով, նպատակս է դառնալ առաջինն ու նոր լիարժեք մտնել պրոֆեսիոնալ ռինգ»,- ասել է Բաչկովն ու ավելացրել, որ պրոֆեսիոնալ ռինգում նպատակը ևս նույնն է՝ լինել առաջին ձեռնոցը:
«Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում գերնպատակս առաջին ձեռնոցը լինելն է», ասել է նա:
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...