Շիրակի մարզում ցանքատարածքներն ապահովագրած գյուղացիները սպասում են փոխհատուցման․ առաջին անգամ ներդրված ծրագրից գոհ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Շիրակի մարզում ցանքատարածքներն ապահովագրած գյուղացիները սպասում են փոխհատուցման․ առաջին անգամ ներդրված ծրագրից գոհ են

11:17 13.08.2020

Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից:

Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու մարզային հանձնաժողովները հաշվարկել են՝ կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով։ Իսկ ավելի կարճ ժամանակում ու հստակ հաշվարկված գումարներով փոխհատուցում ստանալու են հողատարածքներն ապահովագրած գյուղացիները:

Ջրառատցի Վազգեն Մխիթարյանը գյուղի սկզբնամասում գտնվող իր հողատարածքում առաջին անգամ վարսակ է ցանել: Նախորդ տարի նույն այս տարածքում գարի էր մշակել: Բերքը 100 տոկոսով կարկտահարվել էր: Այս տարի գարին վարսակով է փոխարինել, որովհետև այս մշակաբույսը լեռնային ու անջրդի պայմաններում ավելի դիմացկուն է, իսկ բերքատվությունը՝ բարձր: Հիմա արդեն բերքն է հավաքում, կոմբայնը հնձում է հասունացած ու դեղնած հասկերը։ Բերքի մի մասն այս տարի նորից տուժել է կարկտահարությունից:

«Ամեն տարի Ջրառատի բնակիչը կանգնած էր խնդրի առաջ, քանի որ ամեն տարի ցանում էր, սպասում հունձին, բայց հենց հունձի ժամանակ սպիտակ «կոմբայնը» գալիս, բերքը տանում էր։ Էս տարի էլ գյուղացիները մեծ վնասներ են կրել, բերքի մի մասը կարկուտը տարել է»,- ասում է Վազգեն Մխիթարյանը։

Վազգենը մի քանի հեկտար ցանքեր ունի, բայց ապահովագրել է միայն այս մեկը, որը կարկտավտանգ հատվածում է: Ապահովագրավճարը կազմել է ընդամենը 4000 դրամ, ու հիմա կրած վնասի դիմաց առաջին անգամ փոխհատուցում սպասում է ոչ թե կառավարությունից, այլ ապահովագրական ընկերությունից:

Ջրառատ համայնքում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից օգտվել է 28 տնտեսություն, ապահովագրել են մեկ հեկտարից մինչև 40-50 հեկտար ցորենի, գարու և վարսակի ցանքատարածություններ: Գյուղում կարկտահարվել է 200 հեկտար, որի միայն մի մասն է  ապահովագրված: Հետևաբար, ապահովագրական ընկերության փոխհատուցումը կստանան միայն նրանք, ովքեր պայմանագիր են կնքել և որոնց տարածքները կարկուտից հետո ուսումնասիրվել են:

«Տարածքի համար վճարվող գումարը մեզ մոտ զեղչվել է, պետությունն էլ է մուծել, մենք հեկտարին 4500 դրամ ենք մուծել, մյուս 4500-ը պետությունն է սուբսիդավորել։Եթե 100 տոկոս վնաս լինի, 250 հազար դրամ փող պետք է հատուցեն»,- նշել է Ջրառատի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանը։

Ամեն մի գյուղացու վնասի չափը տարբեր է, հետևաբար, տարբեր է լինելու նաև փոխհատուցման չափը: Ըստ ապահովագրական ընկերության ու գյուղացիների միջև կնքված պայմանագրերի՝ ամենաբարձր գնահատված մշակաբույսը համարվում է ցորենը։ Մեկ հեկտարի դիմաց տրամադրվող գումարի հաշվարկում նշանակություն ունեն նաև հողատարածքների ջրովի և անջրդի, ինչպես նաև գարնանացան ու աշնանացան լինելու հանգամանքները:

«Գարնանացանի մեր մասով 50 տոկոսը փոխանցել է կառավարությունը, 50-ը՝ մենք։ Աշնանացան ցորենի համար անջրդի պայմաններում  մենք ապահովագրել ենք 250 հազար՝ մեկ հեկտարի ծախսը, բայց հարթավայրային գյուղերը, որոնք ունեն նաև ջրովի հողեր, մինչև 280 հազար է կազմում մաքսիմում շեմը։ Մեկ հեկտարի համար էլ վճարումը եղել է 14500 դրամ, որից 50 տոկոսը վճարել ենք մենք, մյուս 7200 դրամն էլ վճարել են հողագործները»,- ասել է Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը։

Ջրառատում գյուղացիներից մեկը 50 հեկտար է ապահովագրել: Սա ամենամեծ հողակտորն է, որի դիմաց էլ ամենաշատն է ապահովագրավճար մուծել: 50 հեկտարն էլ կարկտահարվել է, բայց ըստ հողատիրոջ՝ փոխհատուցումը կոմպենսացնելու է իր ծախսերը:

«Մոտավորապես 300 հազարի սահմանում վճարում եմ կատարել, բայց փոշման էլ չեմ։ Եթե էդ ձևի գործակալությունը շարունակի աշխատել ի օգուտ գյուղացու, հաջորդ տարի բոլոր հողատարածքներս էլ կապահովագրեմ»,-նշել է հողագործ Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Ապահովագրության ներդրումով գյուղերում մշակովի ցանքատարածությունները կավելանան։ Մեր գյուղում, ով չէր ապահովագրել, հիմա տեսան, որ լավ բան է և օգտակար է, 90 տոկոսը հաջորդ տարի ապահովագրելու ցանկություն են հայտնել»,-հայտնել է գյուղացիներից մեկը։

«Իրենց առաջարկեցինք, որ հրդեհը մեր գյուղում բացառիկ դեպքերում կարող է լինել, ավելի ճիշտ կլինի՝ հրդեհը պայմանագրից հանեք, փոխարենն ընդգրկեք ցրտահարությունը, մեր դաշտերը գարնանը գրեթե միշտ ցրտահարության վտանգի տակ են հայտնվում»,- ասել է ջրառատցի հողագործը։

Գյուղացիներն առաջարկել են նաև հրդեհի փոխարեն փոխահատուցման ցանկում ներառել երաշտը, բայց դեռ ապահովագրական ընկերությունից հստակ պատասխան չեն ստացել: Գյուղացիները նշում են, որ ցրտահարությունն ու երաշտն ամեն տարի Շիրակի մարզում կարկուտից ոչ պակաս վնասներ են հասցնում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP