22:00 13.08.2020
Աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 մլն 800 հազարը, որոնցից գրեթե 750 հազարը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսի դեմ արդեն 7 ամսից ավելի շարունակվող պայքարը որոշ երկրներում, կարծես, շոշափելի արդյունքներ է տալիս, մինչդեռ մյուսներում նոր դեպքերի թիվն ավելանում է:
Իրավիճակը եվրոպական երկրներում
Գերմանիայում 3 ամսվա ընթացքում 1 օրում նոր դեպքերի ամենաբարձր թիվն է արձանագրվել, հաղորդում է The Guardian պարբերականը: 1000-ից ավելի նոր վարակվածների մեծ մասը երկտասարդներ են: Երկրի իշխանություններն այս աճը կապում են արտասահմանում գտնվող զբոսաշրջիկների վերադարձի, խնջույքների և ընտանեկան հավաքույթների հետ:
Իսկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում օգոստոսի 12-ից դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում: Այս նոր սահմանափակումը մտցվել է այն բանից հետո, երբ Բրյուսելում 100 հազար բնակչին բաժին ընկնող հիվանդների թիվը գերազանցել է 50-ը:
Իտալիան մի քանի շրջաններում պարտադիր կարանտին է սահմանել ռիսկային երկրներից, օրինակ՝ Իսպանիայից վերադարձողների համար: Գերմանիան իր հերթին Իսպանիայի մի շարք շրջաններ ներառել է սև ցուցակում: Իսպանիան վերջին շաբաթների ընթացքում դեպքրի աճ է արձանագրել, կորոնավիրուսի նոր օջախներ են հայտնաբերվել Մադրիդում, Կաստիլիա-Լեոնում և Բալեարյան կղզիներում:
Ֆրանսիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա. այս երկրներում ևս վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է. այս շարքը դեռ կարելի է երկար շարունակել:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Ստեղծված իրավիճակի գլխավոր լուծումը, թերևս, վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն է, ինչն առաջինը արել է Ռուսաստանը: Պատվաստանյութն էլ անվանվել է «Սպուտնիկ V»՝ Երկրի առաջին արհեստական արբանյակ «Սպուտնիկի» անունով, որը Խորհրդային Միությունն ուղեծիր էր ուղարկել 1957թ.-ին:
Պատվաստանյութը ներարկում են 2 անգամ, 21 օրվա ընդմիջմամբ: Այն պարունակում է ադենովիրուսի հիմքի վրա ստեղծված ոչ կենդանի մասնիկներ: Նյութում առկա է կորոնավիրուսի Spike կոչվող սպիտակուցի գեն, որի միջոցով վիրուսը մտնում է մարդու բջիջներ և իմունիտետ ստեղծում:
Ռուսական պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության մասին հավաստիացումներ են արել Ռուսաստանի նախագահը, առողջապահության նախարարը և Ռուսաստանի առողջապահական ոլորտի տարբեր այլ մասնագետներ: Ավելին, Վլադիմիր Պուտինը նույնիսկ հայտարարել է, որ պատվաստվել է իր սեփական դուստրերից մեկը, սակայն արևմտյան աշխարհը, միևնույնն է, կասկածներ ունի:
Արևմտյան մասնագետների արձագանքը ռուսական պատվաստանյութին
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քննադատների հիմնական փաստարկներն այն են, որ ռուսական պատվաստանյութը շատ արագ անցել է կլինիկական փորձարկումների միայն առաջին և երկրորդ փուլերը, փորձարկմանը մասնակցել են փոքրաթիվ մարդիկ: Շուտով կսկսվի փորձարկումների երրորդ փուլը, սակայն Ռուսաստանն արդեն սեպտեմբերին մտադիր է սկսել պատվաստանյութի արտադրությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ սերտ կապի մեջ է գտնվում Ռուսաստանի իշխանությունների հետ և անհամբերությամբ սպասում է, թե երբ կարող է ուսումնասիրել կլինիկական հետազոտությունների արդյունքները:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպահնի խոսքով՝ կարևորը ապահով, ստուգված արտադրանք ունենալն է, ոչ թե առաջինը լինելը:
ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նույնպես կասկած է հայտնել ռուսական պատվաստանյութի ապահովության և արդյունավետության մասին:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն արտասահմանցի մասնագետների քննադատությունները համարում է անհիմն:
«Ուզում եմ շեշտել, որ մեր արտասահմանցի գործընկերները, որոնք ըստ երևույթին, զգում են ռուսական պատվաստանյութի ակնհայտ մրցակցային առավելությունները, փորձում են այնպիսի կարծիքներ արտահայտել, որոնք, մեր կարծիքով, բացարձակ անհիմն են», – ասել է Մուրաշկոն:
Ի դեպ, ռուսական պատվաստանյութի 2 չափաբաժինը կարժենա 10 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունն իր կողմից մշակվող պատվաստանյութի յուրաքանչյուր չափաբաժնի համար պահանջելու է 32-37 դոլար:
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...