23:54 16.08.2020
Բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան բացահայտել է ընթրիքի համար արգելված ուտելիքների ցուցակը: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ինչպես նշել է մասնագետը, երեկոյան ժամերին հարկավոր է հրաժարվել սննդից, որն անտեղի ծանրաբեռնում է մարսողական համակարգը, մասնավորապես՝ մսից, քաղցրավենիքից ու թխվածքից:
«Միսը՝ խոզի, տավարի, ոչխարի, մարսելու համար անհրաժեշտ է չորսից հինգ ժամ: Այս սնունդը ծանր է, դա թույլ չի տա, որ օրգանիզմը գիշերը հանգստանա: Բացի այդ, խուսափեք բարձր կալորիականությամբ և քիչ սննդային մանրաթելեր պարունակող սննդից: Նախևառաջ դա թխվածքն է, տարատեսակ քաղցրավենիքները. այն ամենը, ինչ շատ շաքարավազ է պարունակում», – բացատրել է Կրուգլովան:
Նա նաև կոչ է արել երեկոյան սննդակարգից բացառել մարինացված բանջարեղենն ու թթուն, իսկ նրանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին՝ նաև կարտոֆիլով շիլան: Փոխարենը, ընթրիքի համար խորհուրդ է տրվում ուտել բուսական սնունդ, ծովամթերք, թռչնամիս և անյուղ կաթնամթերք: Որպես աղանդեր՝ կարելի է թույլ տալ մրգեր, ավելացրել է Կրուգլովան:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...