2020-ի հունվարից մինչ օրս COVID-19-ի  դեմ պայքարում կատարված աշխատանքները. ՀՎԿԱԿ-ն ամփոփել է 6 ամսվա գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

2020-ի հունվարից մինչ օրս COVID-19-ի  դեմ պայքարում կատարված աշխատանքները. ՀՎԿԱԿ-ն ամփոփել է 6 ամսվա գործողությունները

17:07 18.08.2020

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները:

Կորոնավիրուսային հիվանդության դիմակայման աշխատանքները սկսել են դեռևս 2020 թվականի հունվարից, երբ դեպքերն ակտիվ արձանագրվում էին միայն Չինաստանում: Մանրամասները ներկայացնում են կենտրոնից:

«Աշխատանքների վաղ մեկնարկը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության նոր լինելով և տարածվելու միտումով, որը կարող էր բերել հանրային առողջապահական ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի, ինչի հետ էլ հետագայում առնչվեց ողջ աշխարհը:  ՀՎԿ ազգային կենտրոնը՝ որպես հանրային առողջապահական հանգուցային կառույց, ուներ արդեն իսկ ձևավորված և գործնականում փորձարկված կարողություններ և բավարար նյութատեխնիկական ապահովվածություն: Զուգահեռ սկսվել են նախապատրաստական աշխատանքներն իրավիճակի բարդացման տարբեր սցենարների համար՝ բերովի դեպքերի, կլաստերային դեպքերի և մեծ բռնկումների առումով: Աշխատանքներն ի սկզբանե տարվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Բացի դրանից՝ առողջապահության նախարարությունում ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր ծագած հիմնախնդիրներին կազմակերպական և մասնագիտական հարցերով ժամանակին արձագանքումը: Հիմք ընդունելով արտակարգ իրավիճակներին արձագանքելու և հասանելի միջազգային ու առանձին երկրների փորձը` հունվարից վերանայվել է օրենսդրությունը՝ մշակվել են նոր մոտեցումներ, որը հետագայում ծառայել է հանրային առողջապահական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները կազմակերպելուն, բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ իրականացնելուն: Իրականացվել է արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորում և մեթոդական հիմնավորում, որի արդյունքում մշակվել է արձագանքման երկու պլան, մեթոդական ուղեցույցներ, ալգորիթմներ, հուշաթերթեր, որոնք հետագայում գործադրվեցին»,- հայտնում են ՀՎԿԱԿ-ից:

Միջազգային մոտեցումներին համահունչ՝ այս ամիսներին ապահովվել են COVID-19 նկատմամբ համաճարակաբանական դիտարկումը և հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրենցից ենթադրում են կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի հետազոտություններ, հիվանդության աղբյուրի, շփված անձանց շրջանակի որոշում, ռիսկերի գնահատում, քարտեզագրում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում: Նշվածն իրականացնելու նպատակով արդեն իսկ պատրաստականության բերված արագ արձագանքման թիմերը սկսել են աշխատել լիարժեք ծավալով:

Ազգային կենտրոնի մասնագետներն այդ ընթացքում գործուղվել են պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետեր՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Չինաստանից՝ հետագայում նաև ընդլայնելով ռիսկային երկրների ցանկը (Իտալիա, Իսպանիա, Հարավային Կորեա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն) ժամանողների նկատմամբ սահմանվել էր 14-օրյա շարունակական հսկողություն՝ համագործակցելով բժշկական կազմակերպությունների հետ:

Համաճարակային գործընթացի զարգացմանը զուգահեռ և հիմք ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետությունում լարված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ տարածքով տեղաշարժվելու ողջ ընթացքում հարևան երկրից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ, սահմանվել էր նրանց առողջական վիճակի հսկողություն (ջերմաչափում)՝ համաճարակաբանական դիտարկման և հակահամաճարակային ռեժիմի ապահովմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

«Չնայած ձեռնարկված միջոցառումներին և, համավարակի համատեքստում հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության մարդուց մարդու փոխանցման (օդակաթիլային) առանձնահատկությունները, հիվանդությունը ներթափանցեց Հայաստան՝ ստանալով լայնածավալ տարածում: Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձանց հայտնաբերելու, նրանց  մեկուսացնելու կամ ինքնամեկուսացնելու ուղղությամբ ազգային կենտրոնի կողմից սկսվեցին կանխարգելիչ և հակահամաճարակային լայնածավալ աշխատանքներ: Մարտ-մայիս ամիսների ընթացքում դրական դեպքերի հետ սերտ շփված անձինք մեկուսացվեցին կարանտինային վայրերում, նրանց պահման վայրերում իրականացվեց առողջական վիճակի հսկողություն, համաճարակաբանական դիտարկում (լաբորատոր նմուշառում, տվյալների բազայի վարում) և հակահամաճարակային ռեժիմի ապահովում (ախտահանում)՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն, ինչը հնարավորություն ընձեռեց հիվանդանոցային մակարդակում հիվանդների հոսքերի կառավարման, առանձին հիվանդանոցների վերապրոֆիլավորման, վարակի հսկողության պահանջների ներդրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար: Միաժամանակ, Երևանում, մարտ-մայիս ամիսներին ձեռնարկվեցին միջոցառումներ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի հոսպիտալացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում կենտրոնի մասնագետների կողմից շարունակաբար կազմակերպվել է նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հետ շփված անձանց ինքնամեկուսացումը, որոնց անձնական տվյալները հավաքագրվել, մուտքագրվել են ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային միասնական համակարգ և տրամադրվել պարետատանը՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար (նշված գործընթացը կրում է շարունակական բնույթ):

Կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպքերի, մեկուսացվածների լաբորատոր հետազոտություններն ամբողջական ծավալով սկսել են իրականացվել փետրվարից` ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի լաբորատոր բազայի հիման վրա՝ ապահովելով երկրում կատարվող լաբորատոր հետազոտությունների 70%-ը: Սակայն, զուգահեռ, աշխատանքներ են կատարվել լաբորատոր կարողությունների հզորացման ուղղությամբ՝ ապահովելով օրական կտրվածքով մինչև 1500 նմուշի հետազոտության հնարավորություն: Ձեռնարկվել են աշխատանքներ լաբորատորիաների վերապրոֆիլավորման, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի, Լոռու մարզերի  լաբորատորիաները վերազինվել են՝ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու համար, իսկ Շիրակի մարզում ստեղծվել է նոր լաբորատորիա։

Կենտրոնի մասնագետների անմիջական մասնակցությամբ, առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատոր բազաների հիման վրա ևս ձևավորվել են նոր լաբորատորիաներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել մասնավոր լաբորատորիաներին՝ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտություններում ընդգրկվելու համար:

Օգտագործելով ազգային կենտրոնի մասնագիտական ներուժը՝ բժշկական կազմակերպություններում մեծ հոսքերի ժամանակ ապահովվել է վարակի հսկողության  և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը: Ապահովվել է նաև հակահահամաճարակային պահանջների մշակումը, կարողությունների գնահատումը, անձնակազմի ուսուցումը, սահմանված պահանջների կատարման և անհրաժեշտ պարագաներով հագեցվածության դիտարկումը, առանձին բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության, ինչպես նաև հակահամաճարակային ռեժիմի պահպանման անմիջական մասնակցությունը:

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հանրության հարցերին պատասխանելու և իրազեկելու նպատակով 24/7 ռեժիմով ձևավորվել էր «Օպերատիվ զանգերի կենտրոն», իսկ ազգային կենտրոնի պաշտոնական կայքում «Կորոնավիրուսային հիվանդություն» խորագրով ենթաէջ էր ստեղծվել, որտեղ օրական կտրվածքով թարմացվում են տվյալները և հիվանդության վերաբերյալ նորություններ տեղադրվում (https://ncdc.am/coronavirus/):

Համավարակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով, հիմք ընդունելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ԱՀԿ-ի կողմից իմունականխարգելման վերաբերյալ առաջարկությունները՝ մշակվել և հաստատվել են «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման» մեթոդական ուղեցույցը, որը հետագայում ներկայացվել է բոլոր բժշկական կազմակերպություններին՝ իրականացնելով հեռավար սկզբունքով քննարկումներ:

Պարետատան հետ համագործակցությամբ ապահովվել է սահմանափակումների վերացման պայմաններում ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատանքի կազմակերպման, հակահամաճարակային պահանջների և կանոնների մշակումը: Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների մասով, ապահովվել է համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների հետ՝  «հեռավար» սկզբունքով քննարկումների, դասընթացների մասնակցությամբ: Ապահովվել է  համաճարակաբանական վերլուծությունների և կանխատեսումների իրականացումը և տրամադրումը  համապատասխան մարմիններին:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և համավարակի հաղթահարմանն ուղղված աշխատանքներն այսօր էլ շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP