19:34 18.08.2020
Հուլիսի 13-ի ջրհեղեղի հետևանքով ավերված «Զանգակ» մանկապարտեզը ապամոնտաժվում է։ Տնակային շինությունը վերանորոգելն անհնար էր, խարխլված հիմքերի ու առանձնացված փայտյա կառուցատարրերի պատճառով այն դարձել էր խիստ վտանգավոր:
Այժմ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Տնակների տեղում կկառուցվի նոր երկհարկանի քարե մասնաշենք։ Ծրագիր կար հաստատված, որի մեկնարկի ժամկետներն արագացրեց հուլիսի 13-ի հեղեղը։ Սեպտեմբերին սպասում են, որ հիմնային աշխատանքները կսկսվեն։
Մանկապարտեզն այս տարածքում տեղակայվել է երկրաշարժից հետո, կանաչ գոտու ծառերը հատվել են, տեղում տնակային շինություն է կառուցվել, որն ինչպես Գյումրիի բոլոր տնակները երկու տարվա համար էին նախատեսված: Սակայն մանկապարտեզը 30 տարի տնակներում ընդունեց ու ճանապարհեց բազմաթիվ երեխաների։
Վերանորոգումներն այստեղ եղել են մասնակի, կոսմետիկ։ Այս տարի դրան էլ հերթ չհասավ։ Հուլիսի 13-ի հեղեղը ամբողջությամբ ավերեց տնակային շինությունը։ Ջրի ուժեղ հոսքը քանդել էր մանկապարտեզի պատերը, ներսում եղած գույքն ամբողջությամբ վնասել։ Կարելի է ասել պիտանի գույք էլ չի մնացել։
«Սելավն էնքան ուժեղ է եղել, որ քանդել է լրիվ հատակը, պարկետային մասը, լամինատը լրիվ ջուրը բերել-հավաքել էր մի անկյունի վրա»,- ասաց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ ծառայության աշխատակից Արտուշ Կոստանյանը
«Անձրևներից անմիջապես հետո շենքը համարվեց ոչ պիտանի օգտագործման համար, որովհետև գտնվում էր բարձր ռիսկայնության տակ, փլվել էին պատերն ու միջնապատերը, մի խոսքով դրա մեջ աշխատել հնարավոր չէր»,- նշեց «Զանգակ» մանկապարտեզի տնօրեն Սիրանույշ Մելքոնյանը։
Կոմունալ ծառայության աշխատակիցներին հանձնարարված է քանդել 30 տարվա տնակային շինությունը։ Փայտանյութն այնքան հին ու փտած է, որ նույնիսկ որպես երկրորդական հումք՝ շինանյութ շատ չնչին մասն է, որ կարող է պիտանի լինել, դա էլ պահեստավորում են՝ հետագայում տնակի բնակիչների կարիքները հոգալու համար։
«Քաղաքացիներն, ովքեր տանիքի վերանորոգման կարիք ունեն, իրենց դիմումների հիման վրա, որը պիտանի է, շենք-շինությունները վերականգնելու համար մենք կհատկացնենք քաղաքացիներին»,- ասաց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը։
Մինչև նոր շենքի կառուցման ավարտը մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Երկարատև պարապուրդի ընթացքում կվճարվեն միայն մանկապարտեզի տնօրենն ու հաշվապահը, մյուս 24 աշխատակիցները չեն վարձատրվի։ Մանկապարտեզի 90 սաները ծնողների ցանկությամբ կտեղափոխվեն այլ նախակրթարաններ։
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...