16:31 20.08.2020
Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել:
Այսպես, 2020թ. օգոստոսի 17-ին, կառավարության որոշման համաձայն, ընդունվել է նախարարության կողմից իրականացվող օժանդակության 2-րդ ծրագիրը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ԱՀ-ում հաշվառված հյուրանոցները, իջևանատները, զբոսաշրջային տները, զբոսաշրջային օպերատորները և (կամ) գործակալները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են առնվազն մեկ և առավելագույնը 30 վարձու աշխատող, ունեն բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացված չէ:
Oժանդակության շահառու չեն կարող հանդիսանալ այն տնտեսավարողները, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Արցախի պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և պետական մասնակցությամբ կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրում են անշարժ գույք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ՌԵՍԶ նախարարությանը մատուցել են վարձակալական, հյուրանոցային և սննդի ծառայություններ՝ կապված նոր կորոնավիրուսի չեզոքացման համար մեկուսարանների կամ բուժաշխատողների համար գիշերակացի ապահովման հետ։
Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց պարագայում միանվագ դրամաշնորհ է տրամադրվում նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատակի չափով:
Դիմումները ներկայացվում են օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Շահառուն պարտավորվելու է միանվագ դրամաշնորհը ստանալուց հետո պահպանել 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված աշխատակիցների աշխատատեղերը և աշխատավարձը` առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով մինչև 2020 դեկտեմբերի 31-ը։
Այդ պայմանները խախտելու դեպքում գոյություն ունի կարգ, ըստ որի դրամաշնորհի 50 %-ը վերադարձվելու է պետական բյուջե:
ՌԵՍԶ նախարարության զբոսաշրջության վարչության դիտարկումների համաձայն, ծրագրից օգտվելու է ավելի քան 60 տնտեսվարող:
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...