19:51 21.08.2020
Գյումրիի սելեկցիոն կայանում գյուղատնտեսներին և հողագործներին է ներկայացվել աճեցված կարտոֆիլի նոր սերմատեսակներ, որոնք ներկրվել են Ռուսաստանից ու հարմարեցվել են տեղի բնակլիմայական պայմաններին։
16 տեսակի կարտոֆիլի սերմացուների մեծ մասը վաղահաս է, հիմնականում նախատեսված է Արարատյան դաշտավայրի և Արմավիրի մարզի պահանջարկը բավարարելու համար, մի քանի տեսակներն էլ նախատեսված են մարզի լեռնային ու անջրդի պայմաններում մշակելու համար։
Գյումրիի սելեկցիոն կայանի մասնագետը ներկայացրեց առաջին անգամ փորձամարգերում աճեցված Բրուկ տեսակի կարտոֆիլի սերմացուն։ Միջահաս ամերիկյան կարտոֆիլի սորտի վեգետացիան հարմարեցված է մարզի լեռնային ու բարձր լեռնային բնակլիմայական պայմաններին։ Ունի բարձր բերքատվություն, իսկ պարունակող օսլայի քանակը ամենաշատն է։
Միջահաս և ուշահաս սորտերից բացի սելեկցիոն կայանի դաշտերում մասնագետները աճեցրել են վաղահաս և գերվաղահաս տեսակի կարտոֆիլներ։ Հարթավայրային հողերում դրանք տարեկան երկու անգամ բերքատվություն կարող են ապահովել, իսկ լեռնային բնակավայրերում դեռ փորձարկման փուլում է։
Հայաստանում վաղահաս կարտոֆիլի պահանջարկը մեծ է, իսկ սերմարտադրություն չի եղել կամ կազմակերպվել է փոքր ծավալներով, ինչն էլ պահանջարկը չի բավարարել։ Սելեկցիոն կայանում հացահատիկային մշակաբույսերից բացի առաջին անգամ կարտոֆիլի նոր սորտերի փորձարկման դրական արդյունքները հիմք են տալիս մասնագետներին հաջորդ տարի ցանքատարածքներն ընդլայնելու համար։
«Ընդհանուր ծրագրի նպատակն է էս կարտոֆիլի սերմերի համակարգված արտադրություն սկսել, այսինքն՝ էս փորձերի արդյունքում ընտրելու ենք 5-6 սորտեր, որոնք ամեն տարի լինելու են մեր արտադրության ցիկլի մեջ։ Կան սերմացուի տեսակներ, որ մեկ հեկտարի կամար պահանջվում է 2,5 տոննա սերմացու, իսկ ակնկալվող բերքատվությունը կլինի 40 տոննա»,- նշեց Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանը։
Այս տարի մարզում ամենաշատ կարտոֆիլի ցանքերը՝ մոտ 700 հեկտար մշակվել է Ազատանում։ Գյուղի հողատարածքները մարզում համարվում են կարտոֆիլագործության համար բերքառատ։ Իսկ սելեկցիոնի նոր սորտերը կարող են փորձարկվել նաև անմշակ, բարձրադիր ու անջրդի տարածքների հողերում։ «Կարելի է անջրդի պայմաններում աճեցնել կարտոֆիլը և դա կնպաստի մեր երկրում չմշակվող հողերի լիարժեք մշակությանը, որովհետև մեր երկրում ունեցած վարելահողերի գրեթե 40-45 տոկոսը էսօր չի մշակվում»,- ասաց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Գյումրիի սելեկցիոն կայանը մեկ-երկու տարի անց արդեն կունենա բավարար քանակի կարտոֆիլի տեղայնացված սերմացուներ։ Ֆերմերային տնտեսություններին և գյուղացիներին սորտերն առաջարկելուց բացի մասնագետները կուղղորդեն, թե ինչպես է պետք օրգանական պարարտանյութերով մշակել դրանք, իսկ կարկտահարություններից վնասվելու դեպքում բույսի արագ վերականգնման ինչպիսի տեխնոլոգիա կիրառել։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...