Տեղի ունեցավ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» առցանց գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Տեղի ունեցավ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» առցանց գիտաժողովը

17:49 21.08.2020

Չնայած վնասակար սովորությունների դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ որոշ սովորություններ դեռ մեծ ազդեցություն ունեն հանրային առողջության վրա, ուստի, այդ ջանքերն առավել արդյունավետ դարձնելու համար նոր ուղիներ գտնելու և կանխարգելիչ բժշկությունը զարգացնելու անհրաժեշտություն կա։ Հենց այս խնդիրներին լուծում տալու համար BIL:Armenia-ի կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում հավաքվել էին Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից առաջատար մասնագետներ։

Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» առցանց կոնֆերանսը։ Միջոցառումը կազմակերպվել էր BIL:Armenia-ի կողմից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ և նպատակ ուներ համախմբելու հայաստանյան և օտարերկրյա բժիշկների, հանրային առողջապահության մասնագետների և բժշկական հանրության այլ ներկայացուցիչների։ Միջոցառման խոսնակները պատմեցին անհատի և հանրային առողջության վրա վնասակար սովորությունների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ բացասական ազդեցությունը նվազեցնելու ուղիների մասին։ Խոսնակները նաև կիսվեցին իրենց երկրներում կանխարգելիչ բժշկության փորձով և ռազմավարությամբ։

Խոսնակների թվում էր Ալմազ Շարմանը, որը Ղազախստանի «Կանխարգելիչ բժշկության ակադեմիայի» նախագահն է և «Ազգային բժշկական հոլդինգի» հիմնադիր ղեկավարը։ Բժիշկ Շարմանը խոսում էր առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին և կիսվում Ղազախստանում կանխարգելիչ բժշկության զարգացման փորձով.

«Հետխորհրդային տարածաշրջանում կանխարգելիչ բժշկությունը երկար ժամանակ անտեսված է եղել, ներկայումս Ղազախստանում քայլեր են ձեռնարկվում այդ իրավիճակը շտկելու համար։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հետխորհրդային բոլոր երկրներում զարգացնել այս անչափ կարևոր ոլորտը»։

Խոսնակներից Փիթեր Հարփերը, որը Մեծ Բրիտանիայում ուռուցքաբանության ոլորտում առաջատար մասնագետներից է, խոսում էր սիգարետի վնասակար ազդեցությունների և այս վնասակար սովորության դեմ պայքարելու ժամանակակից մեթոդների մասին։

«Ծխելը քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է, և ամեն գնով պետք է պայքարել դրա դեմ։ Մեր՝ բժիշկների պարտքն է բարելավել ծխողների առողջական վիճակը՝ օգնելով, որպեսզի ծխողները հրաժարվեն ծխելուց՝ լինի դա նիկոտինային սպեղանիների, մաստակների կամ թերապիայի միջոցով, թե նորարարական էլեկտրոնային սարքերի՝ էլեկտրոնային սիգարետների և ծխախոտի տաքացման համակարգերի օգնությամբ»։

Կոնֆերանսի շրջանակներում նաև տեղի է ունեցել կլոր սեղանի շուրջ քննարկում՝ կանխարգելիչ բժշկության և վնասի նվազեցման ռազմավարության մասին, որի ընթացքում օտարերկրյա խոսնակները ու ԵՊԲՀ ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP