11:02 24.08.2020
ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը հավանություն է տվել կորոնավիրուսով հիվանդներին պլազմայի օգնությամբ բուժելու մեթոդին, հաղորդում է BBC-ն։ Այս մեթոդն օգտագործվել է ԱՄՆ-ում շուրջ 70 հազար հիվանդի բուժման համար։
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս բուժումը թույլ կտա 35 տոկոսով նվազեցնել մահվան դեպքերը։ Լրատվամիջոցը նշում է, որ վարչությունը նման թույլտվություն է տվել այն բանից հետո, երբ Թրամփը նրանց մեղադրել է քաղաքական պատճառներով պատվաստանյութերի և դեղորայքի կիրառությանը խոչընդոտելու մեջ։
«Ես սրան շատ երկար ժամանակ եմ սպասել։ Ուրախ եմ իսկապես պատմական հայտարարություն անել չինական վիրուսի դեմ մեր պայքարի մասին, ինչն անհամար կյանքեր կփրկի», – ասել է Թրամփը։
Թրամփը բուժման այս մեթոդը շատ հզոր է անվանել և կորոնավիրուսից բուժված ամերիկացիներին կոչ է արել արյուն հանձնել։
Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունն այս մեթոդի կիրառումը թույլ է տվել միայն արտակարգ դեպքերում՝ նշելով, որ ըստ նախնական հետազոտությունների՝ բուժվածների արյան պլազման կարող է նվազեցնել մահվան դեպքերի թիվը և բարելավել հիվանդի առողջությունը, եթե այն կիրառվում է հոսպիտալացման առաջին 3 օրերի ընթացքում։ Իսկ բուժման արդյունավետությունը ստուգելու համար դեռ ավելի շատ հետազոտություններ են հարկավոր։
Վարչությունը եկել է այն եզրահանգման, երբ բուժումն ապահով է՝ հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում տվյալների լայնածավալ ուսումնասիրությունը։
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...