Հուլիս 13-ի հեղեղից տուժած 600 ընտանիքի Հայկական Կարմիր խաչը կտրամադրի աջակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Հուլիս 13-ի հեղեղից տուժած 600 ընտանիքի Հայկական Կարմիր խաչը կտրամադրի աջակցություն

19:00 25.08.2020

Հուլիսի 13-ի ուժեղ հեղեղի հետևանքով Գյումրիում տուժած ընտանիքներին Հայկական Կարմիր խաչը կտրամադրի դրամական և իրային աջակցություն։ Համայնքային հանձնաժողովը գնահատել և գույքագրել է մոտ 600 ընտանիքի  կրած վնասները։

Բնակության հետ անհամատեղելի պայմաններում հայտնված տնակային թաղամասերում և սեփական տներում ապրող 160 ընտանիքներ մինչ այս դրամական օժանդակություն էին ստացել քաղաքի բյուջեից, որի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն դրամ։

Գյումրիի Ղարիբջանյան փողոցում ամենաշատ վնասներ կրեց Ավագյանների տունը։ Այն վայրկյանների ընթացքում հայտնվել էր ուժեղ կարկուտի ու հեղեղի տակ։ Տան առաջին հարկն ամբողջությամբ ծածկվել էր կարկուտի հաստ շերտով։

Սառցաբեկորներն ու տիղմը սենյակներից մաքրելու համար Ավագյաններից մոտ մեկ շաբաթ պահանջվեց։ Արդեն տանը մասնակի վերանորոգումներ են արել։

Հորդառատ տեղումներից մշտապես վտանգավոր գոտում է հայտնվում Գյումրիի ավտոկայանի բանավան թաղամասը։ Պետրոսյանների բազմանդամ ընտանիքի տնակը սելավաջրերի ուժեղ հոսքից քայքայվել է, իրարից առանձնացել։ Կարկուտի հաստ շերտի ծանրությունը պոկել է տնակի ծածկը։

Ջրհեղեղի հարուցած վնասներն ու հետևանքները մեկ շաբաթից ավելի աշխատանքային խումբն էր ուսումնասիրում, գնացել են հազարավոր ահազանգերի հետևից, գույքագրել են տուժած տնակների և տների վնասները։ Պետրոսյանների 10 անձից բաղկացած ընտանիքին առաջարկել են տուն սոցիալական բնակարաններից, բայց բնակմակերեսի անհամապատասխանության պատճառով հրաժարվել են ու մնացել հեղեղից վնասված տնակում։ Քաղաքապետարանից ստացած դրամական աջակցությամբ շինանյութ են գնել ու ոչ ամբողջությամբ վերանորոգել են։ Տնակում էլի կաթում է, տանիքն էլ մի կերպ են ամրացրել։

«75 հազար դրամ տվեցին, բայց իմ տան փլվածքի համեմատ էդ գումարը քիչ էր, հազիվ հասցրեցինք մի քանի հատ շիֆեր խփեցինք, մնացածը ըստեղից-ընտեղից հին ապրանքներով կսարքենք»,- պատմում է տնակի բնակիչը՝ Լարիսա Պետրոսյանը։

Բազմաթիվ դիմումների հետքերով տնակային թաղամասեր այցերի ընթացքում հանձնաժողովը, այլ դեպքեր էլ է հայտնաբերել։ Որպես ջրհեղեղից տուժած ներկայացվող տնակները պարզել են, որ նույնիսկ երկար տարիներ  բնակեցված չեն եղել։ Այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։

«Եղել են դեպքեր, երբ անգամ կասկածի տեղիք են տվել, որ այդ տնակները բնակեցված են եղել ջրհեղեղի պահին, այսինքն՝ մենք գնացել ենք՝ հոսանք չի եղել, գազ չի եղել, դեպի տնակ գնացող էլեկտրական մալուխ ընդհանրապես գոյություն չի ունեցել, բայց տվյալ հասցեներից դիմում է եկել»,- ասաց Կարապետ Մխչյանը։

Հեղեղից ամենաշատը տուժած տնակների ու տների ամբողջական ցուցակը հանձնաժողովը տրամադրել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։

Ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի փոխանցմամբ 600 ընտանիքի աջակցության ընդհանուր գումարը մոտ 132 միլիոն 689 հազար դրամ է։ 200 ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար օժանդակություն կտրամադրվի, իսկ 400 ընտանիք կստանան դրամական աջակցություն և անկողնային պարագաներ: Ընտանիքի մեկ անձին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 49․700 դրամ։ Քաղաքային բյուջեից 50-ից 100 հազարական դրամ էլ հատկացվել է հեղեղից տուժած երեք ավտոմեքենաների սեփականատերերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

13:00 11.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

12:49 11.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

12:40 11.08.2025

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

12:27 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

12:22 11.08.2025

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

Բաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...

BACK_TO_TOP