19:25 29.08.2020
Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում 28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր հատվածները։
Մանրաքարի, այսպես ասած, շարժական արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը մի քանի անգամ հեշտացրել է շինարարների գործը։
Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը, նախատեսվել է երկշերտ ասֆալտը փոխարինել եռաշերտով :
«Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը երկու շերտով էր ասֆալտապատվելու:Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն,մենք ինչքան կարողացել ենք էդ պրոյեկտը փոփոխել ենք,երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,-նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ Մանուկյանը:
Հիմա նախագծային հաջորդ փոփոխության հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել ։ Նախագծային փաստաթղթում դրանք ներառված չեն :
«Արգելափակոցներ պետք է ավելացվի,ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի , սարերի միջով է անցնում:Մենք նամակ են ուղարկել նախագծող ընկերությանը,հուսանք,որ կավելացնեն և բաց մնացած 3 կմ հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,-նշեց տեղամասի պետը:
Հիմնանորոգվող ճանապարհը բոլոր տեսակի մեքենաների համար փակ է ։Ցողամարգ -Ամասիա-Գյումրի ճանապարհահատվածը տրամադրված է որպես շրջանցիկ գոտի։Զգուշացնող ճանապարհային նշանները կան ,բայց դրանց չենթարկվող վարորդներ ևս ։ Այս ընթացքում վթարներից խուսափել չի եղել ։
Շինարարների զգուշացումներն անօգուտ են , հիմնական երթևեկողները շրջակա գյուղերի բնակիչներն են:Մ1 միջպետական ճանապարհի մասնակի հիմնանորոգումը այս տարվա ճանապարհաշինական ծրագիր ընդգրկվեց՝ հաշվի առնելով խիստ քայքայված վիճակը։Գյումրի-Բավրան ճանապարհաշինական ծրագրերից դուրս էր ՝ պատճառաբանությամբ , որ այն Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագրում է ։
«Հյուսիս-Հարավը , եթե նախատեսվի էլ,այս ճանապարհը կմնա,որովհետև Հյուսիս-Հարավը շրջանցում է Փոքրաշեն և Քեթի համայնքները։ Փոքրաշենից մինչև Թորոսգյուղ ,որտեղ որ այս պահին աշխատանքներ են տարվում,685 գծամետր երկարության թունել է կառուցվելու,այս ճանապարհը Հյուսիս-Հարավի հիմնանորոգման տակ գտնվող ճանապարհ չէ»,-պարզաբանեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Այս պահին որպես շրջանցիկ ու ժամանակավոր գործող ճանապարհի՝ Ցողամարգ-Ամասիա 8 կմ երկարության հատվածի հիմնային նորոգումները կսկսվեն հաջորդ տարի ։ Իսկ բեռնատարների երթևեկությունից վնասված Ամասիա-Կապս-Գյումրի ճանապարհը աշնան կեսերին կենթարկվի մասնակի վերանորոգումների :
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...
15:31 16.07.2025
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։ ...
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհինՀուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...
15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...