Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ

21:51 05.09.2020

Այսօր մշակութային ևս մեկ կենտրոն ավելացավ թանգարաններով հարուստ քաղաքում։ Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց մշակութային կենտրոն։ Բոլոր հյուրերի ու զբոսաշրջիկների առջև բաց կլինեն քաղաքի պատմության թանգարանի դռները, որտեղ առաջին անգամ ցուցադրության են հանվել տարիներով պահոցներում թաքնված ալեքպոլյան ժամանակաշրջանի մոտ 2000 ցուցանմուշներ։

«Սրահում առաջին անգամ ցուցադրության ենք ներկայացրել այն հին լուսանկարչական սարքերը, որոնցով քաղաքի հայտնի լուսանկարչատները 19-ից 20-րդ դարն աշխատել են: Բոլոր սարքերն աշխատող են։ Հավաքածուն գնվել է Մկրտիչ Փալանջյանից, ով քաղաքում հայտնի ամենահին՝ «Փալանջյան» լուսանկարչատան սեփականատերերի ժառանգն է»,-նշում է Ինգա Ավագյանը:

Թանգարանի ամենահին ցուցանմուշը ցլանման քարե գտածոն է, ինչն էլ վկայում է, որ քաղաքն ունի մոտ 6000 ու ավելի տարվա պատմություն։ Թանգարանի առանձնացված բաժիններից մեկում ներկայացված են նաև ալեքպոլյան ժամանակների քաղաքագլխի աշխատասենյակն ու փաստաթղթերը։

«Փորձել ենք նույնությամբ վերականգնել քաղաքագլխի աշխատասենյակը: Վարանցով Դաշկովի լուսանկարն է փակցված, որը վկայում է այն մասին, որ հենց նրա օրոք էր, որ դրվեց տեղական ինքնակառավարման հիմքը, և շատ փաստաթղթերում նրա ստորագրությունն է, որ քաղաքագլուխը, շփվելով կովկասյան փոխարքայի հետ, խնդրագիր է ուղարկել և ստացել նամակներ Վարանցով Դաշկովից»,-պատմում է թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:


Քաղաքի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվում են նաև մայրաքաղաքի պատմության թանգարանում 88 թվականից ի պահ տրված թանկարժեք զարդերն ու Գյումրվա հայտնի արծաթյա գոտիները։

«Զարդերը բոլորովին վերջերս են տեղափոխվել Գյումրի։ Ներկայացրել ենք այն եզակի նմուշները, որ մեր այցելուները տեսնեն այն կենցաղը, որով ապրել է ալեքպոլցին: Ցուցափեղկում ցուցադրված են այն գոտիները, որոնք բերովի մշակույթ են, էստեղ Շուշիի, պարսկական գոտիներ կան, Վանից գոտի կա, իսկ մյուս հատվածում հենց ալեքպոլցի ոսկերիչների ձեռքով պատրաստված գոտիներն են, դրանք թմբաձև գոտիներն են, և կենցաղում դրանք առհասարակ կրել են միայն տղամարդիկ»,-ասում է Ինգա Ավագյանը:

Պատմության թանգարանում այցելուները կգտնեն եզակի նմուշ: Այստեղ են տեղափոխվել գյումրեցի հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ռեստավրացված ռոյալը, ձեռագիր նոթատետրերը և Նիկողայող Տիգրանյանին ուղղված Կոմիտաս Վարդապետի մակագրությամբ ձեռագիր գրություններն ու անձնական իրերը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

11:25 09.07.2025

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP