Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա.ինչպես գլուխ հանել այս ամենից և ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա.ինչպես գլուխ հանել այս ամենից և ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ

18:10 20.09.2020

Մենք հաճախ ենք  լսում, որ քաղցրը վնասակար է , փչացնում է  ատամները, նպաստում է  ճարպակալմանն ու շաքարային դիաբետի զարգացմանը, արյան մեջ  բարձրացնում է  գլյուկոզայի չափաբաժինը։Իսկ ի՞նչ է  իրականում գլյուկոզան, ինչո՞վ է  տարբերվում, ասենք,  ֆրուկտոզայից,սախարոզայից  ու լակտոզայից։ Ինչպե՞ս   գլուխ հանել այս ամենից, եթե հատկապես ֆրուկտոզայով քաղցրավենիք  վաճառում են դիաբետով հիվանդների համար նախատեսված հատուկ բաժիններում։ Արդյո՞ք դա նշանակում է , որ ֆրուկտոզան օգտակար է։

«Բոլոր շաքարների հիմքում  երեք  հիմնական բաղադրիչ կա՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և գալակտոզա։ Դրանցից  կառուցվում են բոլոր  բարդ շաքարները»,-բացատում է քիմիական գիտությունների թեկնածու Պյոտր Օբրազցովը։ «Գլյուկոզան ամենատարածվածն է։Այն անվանում են  նաև խաղողաշաքար, քանի որ  շատ է խաղողի մեջ։ Գլյուկոզա  կա  նաև  մյուս մրգերի և մեղրի մեջ։ Եթե բժիշկն ասում է , որ արյան մեջ  շաքարի մակարդակը բարձր է, նշանակում է՝ խոսքը գլյուկոզայի մասին է։Շաքարն այստեղ  կարծես  գլյուկոզայի հոմանիշն է։ Ֆրուկտոզան ևս  տարածված  պարզ շաքար է , որը կա մրգերում,մեղրի մեջ և ավելի քիչ հատապտուղներում։ Գալակտոզան կաթնային շաքարն է՝«գալակտոս» ։Հին հունարենում նշանակում էր կաթ՝ շատ քիչ քանակով կա բնության մեջ։ Մենք այն ստանում ենք լակտոզայի միջոցով: Ի դեպ լակտոզա ևս  նշանակում է կաթ, պարզապես  լատիներենից  է  թարգմանված։Լակտոզան ավելի բարդ շաքար է՝դիսախարիդ, որը կազմված է գլյուկոզայից և գալակտոզայից։  Քաղցր համ չունի։ Կաթն օրինակ, ամենևին քաղցր չէ, թեև ամեն բաժակում ութից  տասը գրամ լակտոզա  կա։  Աղեստամոքսային տրակտում այն բաժանվում է  գալակտոզայի և լակտոզայի, և միայն դրանից  հետո  անցնում արյան մեջ։Եթե մարդու օրգանիզմում չկա  լակտազա  ֆերմենտը,  այդ  դեպքում կաթը չի մարսվում, մնում է  աղիներում՝առաջացնելով գազեր։ 

Սախարոզան  այն հայտնի  սպիտակ մահն է, որի մասին մեզ  զգուշացնում են բժիշկները։ Պարզ ասած ՝շաքարը  կամ շաքարավազը։

Մալտոզան ավելի քիչ հայտնի դիսախարիդ է:Այն  առաջանում է գարուց  ու բնականաբար շատ կա  գարեջրում, նաև գարուց  պատրաստված մթերքներում: Կան նաև պոլի սախարիդներ՝ գլյուկոզայի երկար շղթաներ՝ օրինակ օսլան, որը կա բույսերում, կենդանական  օսլան սինթեզվում է լյարդում  և կոչվում է  գլիկոգեն: Եթե գլյուկոզայի այս բոլոր շղթաները միախառնվում են , առաջանում է բջջանյութ, որը կարևոր դեր է  խաղում օրգանիզմում:  Եթե բջջանյութ չլիներ օրգանիզմում, մենք կտառապեինք դաժան  ու պարբերական փորկապությունից:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP