12:25 21.06.2018
Խորհրդարանում այսօր օրակարգային է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է պատգամավորների ներկայացրած առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է:
Առաջարկներից մեկը վերաբերում է այն հնարավորությանը, երբ ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքները կարող են ուղեկցվել ՀԴՄ կտրոններով, սա, ըստ փոխնախարարի, ընդունելի առաջարկություն է, և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
Հաջորդ առաջարկը վերաբերել է արտահերթ ստուգումներ անցկացնելու հնարավորությանը: Գործող օրենսդրությամբ՝ արտահերթ ստուգումներ կարող են իրականացվել ինչպես վարչապետի գրավոր հանձնարարականով, այնպես էլ երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա՝ հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:
«Մենք վերանայում ենք այս կանոնը և ամրագրում ենք, որ այսուհետ արտահերթ ստուգումներ կարող են իրականացվել բացառապես ՀՀ վարչապետի գրավոր հանձնարարականով՝ իհարկե, հնարավորություն պահելով օգտվել նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկություններից»,- ասաց Պողոսյանը:
Հաջորդ առաջարկն, ըստ Պողոսյանի, դարձյալ հարկային հսկողության ընթացակարգերին է վերաբերում, այն է՝ ստուգման ընթացքում հսկողություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարող են վերցնել նաև համակարգչային տեխնիկա:
«Կարծում ենք՝ սա այնքան էլ լավ լուծում չէ, եկել ենք համաձայնության, որ համակարգչային տեխնիկա վերցնելու հնարավորությունը փոխարինում ենք էլեկտրոնային կրիչով համապատասխան տեղեկատվություն վերցնելու հնարավորությամբ և հստակ ամրագրում ենք, որ այդ տեղեկատվությունը պետք է վերաբերի բացառապես այդ գործողության առարկային»,- ասաց նա:
Առաջարկ է եղել նաև այն մասին, որ հարկային հսկողության ժամանակ տեսահսկողություն իրականացնելուց առաջ համապատասխան պաշտոնատար անձինք պետք է գրավոր ծանուցեն տվյալ հարկ վճարողի ներկայացուցչին: Այս առաջարկը ևս ընդունվել է:
Հուլիսի 1-ից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց հարկային համակարգը նախատեսվում է վերանայել, և որպեսզի այդ անցումը լինի սահուն, և տվյալ ոլորտում գործող տնտեսվարողների համար խնդիրներ չստեղծվեն, հնարավորություն է ընձեռվել տարվա երկրորդ կիսամյակի համար, որ նրանք հարկը հաշվարկեն իրացման շրջանառության 6 տոկոսի և ծախսերի երեք տոկոսի տարբերության չափով: Որոշ պատգամավորներ առաջարկել են այս միջանկյալ ժամանակահատվածն ավելի երկար սահմանել, մասնավորապես` 1,5 տարի: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ այս հարցը երկար քննարկումներ է անցել, եկել են փոխադարձ համաձայնության՝ պահպանել վեցամսյա ժամանակահատվածը, որը նաև ընդունելի է տնտեսավարող սուբյեկտների համար։
Առաջարկ է եղել նաև ապրանքների դրոշմավորման համակարգի մասին: Պողոսյանի խոսքով՝ կառավարությունն առաջարկել էր որոշակի խումբ ապրանքների համար, մասնավորապես՝շոկոլադե սալիկների, կարագի կամ կաթնամթերքի որոշ այլ տեսակների համար սահմանել չդրոշմավորման շեմ, մասնավորապես՝ նախնական առաջարկի համաձայն, մինչև 50 գրամ քաշով ապրանքները պետք է չդրոշմավորվեին: Պատգամավորների առաջարկն էր՝ շեմը սահմանել 150գրամ։ Համաձայնության են եկել շեմը սահմանել 100 գրամ՝ պահպանելով 10 տոկոսի շեղման հնարավորությունը:
Առաջարկ է ստացվել նաև ապրանքների հետագծելիության հետ կապված համակարգի վերանայման հետ, մասնավորապես՝ կառավարությանը վերապահվի որոշակի իրավասություն՝ սահմանելու այս համակարգի կիրառության շրջանակը և հսկողության գործիքակազմը, սա ևս ընդունելի է եղել Կառավարության համար:
Կառավարության առաջարկով մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ են կատարվել մի քանի հոդվածներում:
Իբրև ներկայացված առաջարկների հեղինակների՝ հիմնական զեկուցողը թվարկեց Խոսրով Հարությունյանին, Վահան Հարութունյանին, Ալեն Սիմոնյանին և մի քանի այլ պատգամավորների: Ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով հավելեց, որ առաջարկների հեղինակների շարքում չի նշվել Հակոբ Հակոբյանի անունը, ով գրեթե բոլոր առաջարկների համահեղինակն է: ԱԺ ղեկավարությունը խոստացավ շտկել այդ տեխնիկական բացթողումը:
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...