13:39 12.10.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա»-ին, որը ներկայացնում ենք ստորև․
Հարց. Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը:
Զոհրաբ Մնացականյան. Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից:
Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով:
Հարց. Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա:
Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից:
Հարց. Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է:
Զոհրաբ Մնացականյան. Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թե՛ կեսօրից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականներին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:
Հարց. Հայաստանը վճռական էր միջազգային աջակցության ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյո՞ք դա ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը:
Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին:
Հարց. Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:
Զոհրաբ Մնացականյան. Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում:
Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա:
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...
12:25 20.06.2025
Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ ՄումբայՀունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...
12:17 20.06.2025
Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել ԹուրքիաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...
12:15 20.06.2025
Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված ծրագիրը շահառուներին նախապատրաստում է աշխատաշուկայի պահանջներին։ Ծրագրին միացել են ԿԳՄՍ, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: Նախորդ 2 տարվա ընթացքում իրականացված պիլոտային […] ...
12:02 20.06.2025
«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվողի համարՄիլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ: Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս: Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի: Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում […] ...