15:06 12.10.2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախապես պլանավորված այցով Մոսկվայում է: Այս պահին ընթանում է Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մինչ փակ դռների հետևում քննարկումների մեկնարկը կողմերը հանդես են եկել բացման խոսքով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․
«Հարգելի Զոհրաբ Հրաչի, սիրելի ընկերներ, մենք հանդիպում ենք պլանային բանակցությունների անցկացման համար: Ձեր այցը համաձայնեցված է բավականին վաղ, բայց, իհարկե, այն անցնում է լուրջ ջանքերի ֆոնին, որոնց մասնակցում են միջազգային հանրության բազմաթիվ անդամներ, ջանքեր, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում լարվածության թուլացմանը: Նախորդ ուրբաթ և շաբաթ օրերին, համենայնդեպս, շաբաթ օրվա մի մասը անցկացրինք այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ:
Մենք տեսնում ենք, որ առայժմ այդ պայմանավորվածությունը լիարժեքորեն չի իրագործվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք հույս ունենք, որ այն շփումները, որ ունենք և’ Ձեզ հետ, և’ մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության մակարդակով, թույլ կտան ապահովել պայմանավորվածության լիարժեք իրագործումը, որը համաձայնեցված էր եռակողմ ձևաչափով:
Այս վճռորոշ, ամենաթեժ թեմային զուգահեռ մեզ մոտ այսօր նախատեսված է երկկողմ համագործակցության ամբողջ սպեկտրի հարցերի դիտարկում՝ տարբեր ինտեգրացիոն միավորումներին մեր երկու երկրների մասնակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակում, ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը:
Ուրախ ենք Ձեզ տեսնել, ևս մեկ անգամ՝ բարի գալուստ»:
Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Շնորհակալ եմ Սերգեյ Վիկտորի, շնորհակալ եմ, որ կարողացանք իրագործել մոսկովյան պաշտոնական այցի մեր ծրագիրը: Ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած երկու օր առաջ մենք այստեղ բավականին երկար ժամանակ ենք անցկացրել բանակցության նպատակով, այն բանի համար, որ հասնենք լարվածության թուլացման և հրադադարի ինչ-որ արդյունքի ղարաբաղյան հակամարտության գոտում: Իհարկե, մենք այսօր հնարավորություն կունենանք քննարկելու մեր փոխգործակցության ամբողջ սպեկտրը:
Մենք հատուկ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկային: Չնայած մենք հիմա հանդիպում ենք պաշտոնական այցի կոնտեքստում, բայց ես շատ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական շփում բոլոր ուղղություններում` և՛ ղեկավարների, և՛ մեր նախարարությունների և մյուս ուղղություններով գերատեսչությունների մակարդակում:
Մեր օրակարգը բավականին լայն է: Մեր փոխհարաբերությունների խորությունը և ֆորմատը բավականին մեծ են: Միասին աշխատում ենք թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, այս ամենը մեր երկխոսության օրակարգում են:
Այլ պայմաններում կարող էինք երկար խոսել մեր գործընկերային հարաբերությունների մասին, բայց հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն իրական սպառնալիք է դարձել առաջին հերթին մեր տարածաշրջանի համար: Այն, ինչին բախվել են այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, հանդիսանում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորումը, որը հասունացել է մի քանի տասնյակ տարվա ընթացքում, և ինչի մասին մենք մշտապես խոսել ենք:
Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորի, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Նախարարական մակարդակով մեզ հաջողվեց համաձայնեցնել ընդհանուր հայտարարություն կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական, ինչպես նաև ՌԴ նախագահի ներդրումը՝ նման արդյունքի հասնելու ուղղությամբ:
Հիմա մեզ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսաստանի դերն այս հարցում ծայրահեղ կարևոր է: Ցավոք, այս պահին չենք կարող հաստատել, որ պրակտիկորեն ունենք կրակի լիարժեք դադարեցում: Բառացիորեն այստեղ գալուց առաջ շարունակում էին տեղեկություններ տարածվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Այս առումով ցանկանում են ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Սեպտեմբերի քսանյոթից սկսած՝ այս ամբողջ ընթացքում, շարունակվում է Արցախի ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիան: Դրա հետ մեկտեղ բացահայտ կերպով ցուցադրվում է ղարաբաղյան կոնֆլիկտի ռազմական լուծման ու Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման նպատակը: Ռազմական օբյեկտների բացակայությունը Ադրբեջանի հարձակման տարածքում ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի մտադրությունը, որը հավասար է ռազմական հանցագործության: Այդ ագրեսիայի իրականացման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել ավելի քան 120 բնակավայրի վրա, այդ թվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին ու այլ քաղաքներ»:
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...