17:18 12.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։
Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս այցը նախապատրաստվել էր բավական երկար ժամանակ, և այսօր այն տեղի է ունենում միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Մեր առանցքային, ամենակարևոր թեմայից զատ մենք այսօր նախատեսում ենք անդրադառնալ նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցությանն առնչվող հարցերի»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:
Իհարկե, մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը: Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություններով՝ և՛ ղեկավարների մակարդակով, և՛ մեր նախարարությունների մակարդակով, և՛ մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով:
Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաչափերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը:
Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:
Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի:
Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:
Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները:
Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը:
Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենք բավականին մեծ օրակարգ»:
ԼՂ հակամարտության գոտում զարգացումների համատեքստում նախարար Մնացականյանը մանրամասն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, որի ընթացքում դիտավորյալ թիրախավորվում են Արցախի քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող բազմաբովանդակ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում բարձրաստիճան այցերով և հանդիպումներով, այլև ընդգրկում են անմիջական ուղիղ շփումներ, որոնք այժմ՝ այս իրավիճակում, չափազանց կարևոր են»:
Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
13:38 20.06.2025
Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել ՀայաստանըՄոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...
13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...