10:46 16.10.2020
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի զատման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, նաև չբացառեց, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007 թթ․ ձեռք բերված համաձայնությունը:
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումն ԱԳՆ և ՆԳՆ աշխատակիցների ՝ Մելաշվիլիի և Իլիչևայի նկատմամբ, դատախազության միջնորդագրի հիման վրա։
Հոկտեմբերի 15-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասն Ադրբեջանին փոխանցելու գործով կալանավորված, սահմանազատման և գծանշման պետական հանձնաժողովի երկու փորձագետների` Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչևայի նկատմամբ:
Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ մինչև 2007 թվականը ներառյալ ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում նախքան այդ գոյություն ունեցող՝ 1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:
Դատախազությունը մեղադրել է ձերբակալվածներին 1937-38 թվականների տեղագրական քարտեզի վրա ՊՆ-ից ստացված վկայագրի հիման վրա «համապատասխան փաստաթղթերն անտեսելու» մեջ, որը, ըստ քննության, ամբաստանյալները թաքցրել են հանձնաժողովի անդամներից, որպեսզի այն չօգտագործվի սահմանազատման գործընթացում: Ըստ այդմ, պետական սահմանի առանձին հատվածների համաձայնեցումը եղել է ոչ իրավաչափ և ի վնաս Վրաստանի շահերի։ Խոսքը Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մասին է, որի մի մասը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի վիճելի հատվածներում: Ի դեպ,առ այսօր համաձայնեցված է երկու պետությունների սահմանի 66% -ը:
Գործընթացին արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Ադրբեջանը մեր հարևանն է, բարեկամը, ռազմավարական գործընկերը, և սահմանազատմանը վերաբերող ցանկացած հարց երկկողմ խնդիր է, որը կլուծվի ռազմավարական գործընկերության, բարեկամության և բանակցությունների արդյունքում», – ասել է նա:
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...
17:55 20.06.2025
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...
17:45 20.06.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարինՀունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...