Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

08:59 15.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան» և «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակ 2-րդ փողոցով պարփակված թաղամասի,

ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների և Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազամատակարարումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումները

18:12 20.06.2025

«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումները

Եղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվել

18:06 20.06.2025

65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվել

Հունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...

SHANTNEWS

18:00 20.06.2025

SHANTNEWS

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

17:55 20.06.2025

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

17:50 20.06.2025

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...

BACK_TO_TOP