Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են. Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են. Մնացականյան

15:23 16.10.2020

Այսօր համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը, որն աշխատանքային այցով գտնվում է մեր երկրում: ՀՀ ԱԳՆ-ն իր խոսքում նշել է, որ այսօր ունեցել են  արդյունավետ ու կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ:

«Մեր հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների բարեկամության վրա: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ներառելով պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության ոլորտները: Շատ կարևոր է, որ մեր երկու երկրները միջազգային հարթակի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցում: Հայաստանը, որպես ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առաջամարտիկ, կարևորում է այդ ոլորտում Հունաստանի գործադրած ջանքերը:

Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական պայքարի առջև: Մեր երկրները տարածաշրջանում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներն են: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և գործուն մասնակցություն ունեցողը հենց Թուրքիան է և ոչ միայն ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ»,- իր խոսքում ասել է Մնացականյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼ

15:37 22.08.2025

Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

15:36 22.08.2025

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

15:24 22.08.2025

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող […] ...

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

BACK_TO_TOP