Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում անձամբ է ղեկավարել ԼՂ-ի վրա հարձակումը. «Կոմերսանտ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում անձամբ է ղեկավարել ԼՂ-ի վրա հարձակումը. «Կոմերսանտ»

00:30 17.10.2020

Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թերթը ծավալուն հոդված է հրապարակել, որում մանրամասն ներկայացվում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի ռազմատեխնիկական մասնակցությունը: Թերթը հայտնում է, որ ռազմական գործողությունները նախօրոք ծրագրվել և սադրվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից:

Թերթի աղբյուրների համաձայն` վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին` ռազմական գործողություններ սանձազերծելու՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական և դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական աջակցություն:

«Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում»,- նշել են թերթի աղբյուրները:

Ռազմական գործողությունների թեժ պահին` սեպտեմբերի 28-30-ը, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Ումիտ Դյունդարը: «Կոմերսանտ»-ի աղբյուրները հավաստում են, որ նրանք տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատի գործողությունների ընդհանուր ղեկավարումը:

Հոկտեմբերի 9-ին, ինչպես հայտնել են «Կոմերսանտ»-ի զրուցակիցները, ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացվել է 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում: Ավելի վաղ Թուրքիան նաև Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու հայտ է ուղարկել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար: Թերթի աղբյուրները հայտնում են, որ բոլոր թույլտվությունները ստացվել են։

«Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող, Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկանների`Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից կռվելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել նաև մեծ թվով ռազմական տեխնիկա, զինամթերք և մարդուժ», – գրում է «Կոմերսանտ»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.08.2025

SHANTNEWS

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

14:57 22.08.2025

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

14:45 22.08.2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

BACK_TO_TOP