10:29 17.10.2020
«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։
«Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ։ Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին: Առաջինը՝ խաղաղության զինադադարը, որը գործում էր շուրջ 26 տարի՝ սկսած 1994 թվականից, սեպտեմբերի 27-ին խախտել են Ադրբեջանը և Թուրքիան: Այո՛, նրանք են սկսել այս պատերազմը։ Երկրորդ դիտարկումը, որը հայտնի է բոլոր երկրներին, այն է, որ Թուրքիան Լիբիայից և Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում Արցախ՝ կռվելու 150.000 հայ խաղաղ քրիստոնյաների դեմ: Հետևաբար, այս խնդիրն ավելի լուրջ է, քանի որ վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին։ Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ այս անգամ Էրդողանն ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ որպես հակամարտող կողմ, ուստի հիմա հայերը կռվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ։ Պարզ է, որ այս պարագայում խաղաղության հասնելն ավելի դժվար է լինելու: Հարձակումների հետևանքով թիրախավորվում են հատկապես դպրոցները, եկեղեցիներն ու հիվանդանոցները, սպանվում են խաղաղ բնակիչները»,-արձանագրել է Գարիկ Իսրայելյանը:
Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք խաղաղության հասնելն առավել բարդ չէ ռուս-թուրքական հակասությունների և COVID-ի ֆոնին, աստղաֆիզիկոսը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, քանի որ այս պատերազմում կա մի նոր կողմ՝ ի դեմս Էրդողանի, որ անհագ նկրտումներ ունի Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, իսկ հիմա նաև Կովկասում՝ ձգտելով հասնել Օսմանյան նոր կայսրության ստեղծմանը»։
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք աստղագետը հարազատներ ունի Արցախում, Գարիկ Իսրայելյանը պատասխանել է, որ ունի և ծանոթ է Արցախի քաջ և անկոտրում ոգի ունեցող ժողովրդին։ Աստղաֆիզիկոսը խոսել է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության մասին՝ հիշատակելով Ամարաս վանական համալիրը՝ որպես հնագույն կրթական կառույց։ Նրա խոսքով՝ Արցախը երբեք Թուրքական կայսրության կազմում չի եղել՝ պարսկական և ռուսական տերություններում իր գոյության ամբողջ ընթացքում պահպանելով անկախությունն ու հատուկ կարգավիճակը։
Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության․ այս հարցին Գ.Իսրայելյանը պատասխանել է՝ այս դեպքում, երբ Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:57 22.08.2025
Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...
14:45 22.08.2025
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասինԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել Յուրիկ Մխիթարյանի մասին։ Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Յուրիկ Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ ...
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...
14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...