20:57 17.10.2020
2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, երիտասարդական կամավորության խթանումը, նորարարական գաղափարների խրախուսումը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացումը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Նիստի սկզբում այբբենական կարգով առաջինը զեկուցող Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչը սադրանքի ակնհայտ և անհաջող փորձ է արել` շեղելով նիստի օրակարգը և Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները փորձելով կապել երիտասարդական հավաքի և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի հետ:
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Ինդիգամ Վագիֆ օղլի Բաբաևն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղացիական բնակչությանը, որի հետևանքով իբր տուժել է նաև Հայրենական պատերազմի ոգեկոչման այգին։ Նա իր խոսքում ներկայացրել է հակամարտության նենգափոխման ադրբեջանական քարոզչամեքենայի ամբողջ ներկապնակը՝ այդ ամենը կապելով Հայրենական մեծ պատերազմում Ադրբեջանի տված զոհերի, հերոսների և այլ զոհողությունների հետ:
Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչի տարածած տեղեկատվությունն ակնհայտ սադրանք է և նպատակ ունի շեղել ԱՊՀ Երիտասարդության հարցերի խորհրդի օրակարգը։ Ա.Մարտիրոսյանը ներկայացրել է Թուրքիայի մասնակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի իրական բնույթը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտման հրամայականը, որ այդ երկիրն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները և հաշվետվության կանչվի ռազմական արկածախնդրության համար:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նաև առիթն օգտագործել է մատնանշելու, որ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Ադրբեջանի մասնակցությունը տպավորիչ է ահռելի զոհողությունների և հերոսականության շնորհիվ, որը դրսևորել է արցախահայությունը, որ հիմա հերոսական գոյապայքար է մղում պաշտպանվելու այդ նույն Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից:
Մասնակիցները խոսել են նաև 2020 թվականի ընթացքում իրենց երկրներում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին, որոնց ճնշող մեծամասնությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մյուս ԱՊՀ մասնակից-պետություններում, COVID-19 համաճարակով պայմանավորված չեղարկվել կամ հետաձգվել է: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել և որոշվել է, որ ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում 2021 թվականի 2-րդ կիսամյակում:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...