Գյումրիի թատրոնում կայացել է «Վերելք»ներկայացման առաջնախաղը.hասուjթը կփոխանցվի Արցախի վերականգնմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Գյումրիի թատրոնում կայացել է «Վերելք»ներկայացման առաջնախաղը.hասուjթը կփոխանցվի Արցախի վերականգնմանը

19:17 24.10.2020

Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան  նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։

«Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված էին և սկսվեց պատերազմը։Բոլորիս մոտ շոկ էր,որոշեցինք դադարեցնել փորձերը»,-նշում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Փորձերը  դադարեցնելու ընթացքում տեղի են ունեցել նաև  սյուժետային փոփոխություններ,սցենարում տեղ են գտել  մերօրյա իրականությունը նկարագրող ու հայ ժողովրդի պատմության ամենակարևոր  դրվագները:Ռազմաճակատ մեկնելու պատճառով ներկայացման մեջ ընդգրկված երիտասարդ դերասանական կազմի  փոփոխություն ևս կատարվել է :

«Էս ընթացքում շատ խնդիրներ եղան,դերասաններից շատերը տեղում չէին,փոփոխություն եղավ:Երեկ էլ վերջին փորձն էինք անում և դերասաններից մեկին կանչեցին զինկոմիսարիատից,պարտադիր պիտի գնար,բայց շարունակեցինք,նորից փոփոխություն արեցինք և ցանկացանք,որ էս ներկայացումը մենք խաղանք»,-նշում է թատրոնի տնօրենը:

Պատերազմական օրերին ներկայացում խաղալը բարդ հոգեբանական վիճակ է նաև   դերասանների համար,բացի դրանից  մտավախություն է եղել,որ հանդիսատեսը կարող է թատրոն չգա:Բայց առաջնախաղը կայացել է :Սա ստեղծագործական խմբի անդամները համարում են թիկունքում համախմբվածության ևս մեկ օրինակ:

«Դերասանը,որն ունի ազգական ռազմաճակատում,որից ոչ մի տեղեկություն չունի,շարունակում է գործ անել,աշխատել բեմում,ընդմիջման պահին դուրս է գալիս, հեռախոսով նայում է՝ ինչ  կա,ինչ եղավ։Մի կարևոր բան կա,որ չպիտի փակվեն էս թատրոնի դռները,թատրոնի դուռ ասվածը հոգու դռներն են:Մենք պիտի ամուր լինենք և ուժեղ:Քառօրյայի ժամանակ էլ մենք խաղացինք ներկայացում և հիմա էլ պիտի խաղանք պարտադիր,ամեն մեկն իր գործը պիտի անի  ու էլ ավելի հզորացնի  և կանգնի մեր պետության կողքին»,-ասում է թատրոնի տնօրենը:

«Սկզբում նախարարությունից հրաման եկավ դադարեցնել,որովհետև դժվար էր պատկերացնել,որ այս օրերին կարելի է ներկայացում խաղալ, բայց ինչպես 90-ականներին, շատ դժվար էր ներկայացում խաղալը,երբ ամեն օր ճակատից բերում էին ֆիդայիններին և բերում էին օպերայի հրապարակ ,հրաժեշտ տալիս ,հետո տանում էին Եռաբլուր թաղելու:Մենք որոշեցինք այս  պատերազմի օրերին անպայման խաղալ,քանի որ թիկունքը իրավունք չունի խոնարհվելու,կոտրվելու,որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է և նա գիտի,նա զգում է:Նկատել եք,ինչքան են ասում,պինդ մնացեք,մենք էստեղ պինդ ենք և ձեզանով ենք պինդ»,- նշում է դերասան Վարդան Պետրոսյանը:

«Ես էս տարի  «Վերելքը» չպիտի բերեի,ուրիշ ներկայացում էի պատրաստել,բայց հետո տեսա,որ ժամանակները փոխվեցին,«Վերելքը»  պիտի անենք,ամեն ինչ փոխվեց,թիկունքը,ռազմաճակատը և առաջնագիծը պիտի համագործակցեն և ապրեն կանոնակարգված,մեր հաղթանակը դա է,չտրվել էմոցիաներին:Մեր ներկայացումը հիմա երգիծական չէ,մենք տեսնում ենք կոմիտասյան պատկերներ ,տեսնում ենք Արևմտյան Հայաստանի գյուղերը, մարդկանց մեջ սեր ու գորովանք է արթնանում,պատմական մեր անցյալն ենք տեսնում,օջախը,Արևմտյան Հայաստանի ընտանիքը,Կոմիտասի հանճարը ինչպիսին է եղել,ինչ ուժեղ է նրա հոգու և մեր ժողովրդի  ուժը,մեր փոքրիկ բազեները,արծիվները,որ էսօր դիմանում են հերոսների պես»,- ներկայացման ընդհանուր բովանդակային գծերն այսպես է ներկայացրել ռեժիսոր և դերասան Վարդան Պետրոսյանը:


«Վերելք»-ը աճեմյանական բեմում կլինի նաև առաջիկա օրերին , որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP