19:55 31.10.2020
Ռազմաճակատին օգնելու համար կամավորական աշխատանքներին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում մասնակցում են գյուղովի։ Գյուղի դպրոցի շենքը վերածվել է արտադրամասի, որտեղ պատրաստվում և Արցախ են ուղարկվում քողարկիչ ցանցեր։ Նախաձեռնությունը Նոր Կյանքի երիտասարդներինն է։ Գյուղովի դրամահավաք են կազմակերպել, ցանցեր ու հումք գնել։ Օգնել են նաև հարակից գյուղերի, Արթիկի ու Գյումրիի բնակիչները, որոնք տեղափոխել մեծ քանակության սպիտակ կտոր։ Արդեն 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են պատրաստել։
«Գյուղի երկու երիտասարդների նախաձեռնությամբ սկսվեց այն ։ Նրանց գյուղում բոլորը միացան։ Գումարով, հումքով, ով ինչով կարող է այսօր աջակցում է ռազմաճակատին։ Առջևում ձմեռ է, մեր բանակին շատ են անհրաժեշտ նման ցանցեր, որպեսզի մեր զինվորը քողարկված լինի թշնամու աչքից: 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր ենք պատրաստում։ Մեր մասնակիցների ջանքերի շնորհիվ շուտով մի խմբաքանակ կուղարկվի ռազմաճակատ»,-shantnews-ին պատմեց Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը։
Ինչպես բոլոր բնակավայրերում, Նոր Կյանքում էլ բնակիչները ակտիվորեն մասնակցել են «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համահայկական դրամահավաքին և արդեն փոխանցել են 4.025.000 ՀՀ դրամ:
«Դրամահավաքին մասնակցել են նաև արտերկրում ապրող մեր համագյուղացիները։ Մի հետաքրքիր բան ասեմ․ մեր գյուղին գումար է փոխանցել ազգությամբ ռուս մի աղջիկ, ով ընդամենը մեր համագյուղացու ընկերուհին է։ Այս օրերին արցախ- ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների նկատմամբ անտարբեր չի մնացել։ Զանգել էր, հարցրել, թե ինչով կարող է աջակցել հայ ժողովրդին և գումար է փոխանցել մեր զինվորներին»,-նշեց Արա Սուքիասյանը։
Նոր Կյանքում դրամահավաքին, ինչպես նաև քողարկիչ ցանցերի պատրաստմանը մասնակցել ցանկացող կամավորների հավաքագրումը շարունակվում է։ Այս օրերին Շիրակի մարզում կամավորները մեկ այլ կարևոր գործ են անում գյուղերում՝ մասնակցում են բերքահավաքին։ Գյուղերում տղամարդիկ զինվորագրվել են ու Արցախ մեկնել։ Բերքահավաքի գործում նրանց փոխարինում են կամավորները։
16:05 03.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին16:00 03.07.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծԳործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է Մ6 Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի – ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության […] ...
15:50 03.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 2-3-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 դեպք՝ […] ...
15:42 03.07.2025
Հայաստանի հավաքականը 5-րդն է․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Հաղթել է Վրաստանի թիմը, որը հավաքել է 135 միավոր։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը երկու մեդալ էր նվաճել։ Առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել համապատասխանաբար Գասպար և Սամվել Տերտերյանները։ ...
15:32 03.07.2025
«Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելատորը երկարաժամկետ գործունեություն կիրականացնի ՀայաստանումԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, դեռևս 2023-2024 թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն […] ...
15:28 03.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...
15:20 03.07.2025
Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված. Արմավիրի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը Նորավան գյուղում գտնվող իր ջերմատանն աճեցնում է կանեփ և ապօրինի պահում դրանից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 30-ին զննություն կատարվեց 33-ամյա տամարդու ջերմատանը: Հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, իսկ ջերմատան վերջնամասում և մետաղյա արկղում` […] ...