ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

15:32 19.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:

Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.

«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։

Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։

Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

17:52 19.08.2025

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

17:43 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները.   Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...

Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմում

17:38 19.08.2025

Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմում

Շվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը հանդես է գալիս տանտերերի կազմում 42-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել։ 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին է երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն է անցկացրել նոր ակումբում […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

17:30 19.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

17:25 19.08.2025

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

BACK_TO_TOP