22:30 08.11.2020
«Շուշիի մեջ՝ քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝ արդեն 3-4 օր է, ինչ գիշերային ժամերին Շուշիի համար ճակատամարտ է:
«Մեր զորքերը կռվում են, կռվում են անձնուրաց, մեր հրամանատարները, շատերը նույնիսկ խախտելով, էսպես ասենք, մարտավարության կանոնները, մարտավարության տրամաբանությունը, զենքը ձեռքներին բարձրաստիճան հրամանատարությունն իջնում է, գնում զորքի կողքին կանգնում ու աձնուրաց կռվում, խփում հակառակորդի տանկը, զրահամեքենան: Մինչև վերջին փամփուշտը, վերջին բնագիծը հաջողությամբ իր զինվորների հետ կռվում է»,- ավելացրել է Հովհաննիսյանը՝ նաև նշելով, որ չպետք է սադրանքների տրվել, պետք է սպասել Շուշիի ճակատամարտի ավարտին, որ փառքով է ավարտվելու:
Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ վաղը կավարտվի Շուշիի համար ճակատամարտը՝ հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը:
Հարցին՝ իսկ հնարավոր է, որ այդ ճակատամարտի ավարտով ավարտվի նաև ռազմական գործողությունն ընդհանրապես, Հովհաննիսյանը պատասխանել է․
«Մի տեսակ բարձր սպասումներ ունեցող հարց է, կարող է, շատ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ մի ճակատամարտից հետո պատերազմը շատ արագ կավարտվի»:
15:48 19.08.2025
Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...
15:40 19.08.2025
Լավրովը հայտարարել է՝ ԱՄՆ-ն վճռական է, որ Ուկրաինայում հակամարտությունը չկրկնվիԱլյասկայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է հակամարտության երկարաժամկետ լուծմանը և դրա կրկնության բացառմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կրկնում եմ, որ Ալյասկայի գագաթնաժողովը թույլ է տալիս տեսնել, որ ամերիկյան վարչակազմը անկեղծորեն շահագրգռված է, որ այս կարգավորումը լինի ոչ թե Ուկրաինային կրկին պատերազմի նախապատրաստելու համար, ինչպես դա եղավ Մինսկի համաձայնագրերից […] ...
15:32 19.08.2025
ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Ողջույնի […] ...
15:25 19.08.2025
Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորություններըԻնեկոբանկը մեկնարկել է նոր և լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը և ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։ Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի հաճախորդները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, կարող են ստանալ և իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար և […] ...
15:14 19.08.2025
Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...