12:40 09.11.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
16:01 19.08.2025
Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ «Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին […] ...
15:55 19.08.2025
Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել էՕգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազի փողոցում վիճաբանության ժամանակ […] ...
15:48 19.08.2025
Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...
15:40 19.08.2025
Լավրովը հայտարարել է՝ ԱՄՆ-ն վճռական է, որ Ուկրաինայում հակամարտությունը չկրկնվիԱլյասկայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է հակամարտության երկարաժամկետ լուծմանը և դրա կրկնության բացառմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կրկնում եմ, որ Ալյասկայի գագաթնաժողովը թույլ է տալիս տեսնել, որ ամերիկյան վարչակազմը անկեղծորեն շահագրգռված է, որ այս կարգավորումը լինի ոչ թե Ուկրաինային կրկին պատերազմի նախապատրաստելու համար, ինչպես դա եղավ Մինսկի համաձայնագրերից […] ...
15:32 19.08.2025
ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Ողջույնի […] ...
15:25 19.08.2025
Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորություններըԻնեկոբանկը մեկնարկել է նոր և լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը և ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։ Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի հաճախորդները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, կարող են ստանալ և իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար և […] ...