13:59 18.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:
Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:
Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...
17:50 30.07.2025
Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքըՀուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...