15:44 18.11.2020
Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում:
«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով, այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով, այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ:
«Շուտով կստանանք թթվածնի մի քանի կայաններ: Դեկտեմբերի վերջին ևս 4 մեծ կայան կունենանք: Ասեմ, որ մայիս, հունիս ամիսներին բազմաթիվ կայաններ գնել էինք, սակայն այսպիսի մեծ թվերի կանխատեսում քանի որ չունեինք, եղածի վրա կանգ էինք առել: Այս թվերի մեծ լինելը պայմանավորված է ոչ միայն բնական աճով, այլև ռազմական դրությամբ, որի հետևանքով շատ դեպքերում կանոնները չպահպանվեցին: Պետք է փորձենք այս շարունակական մարտահրավերին դիմագրավել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չգիտենք, թե այս մարտահրավերի ավարտը երբ է լինելու»,- ասաց նա:
Չթուլանալ, շարունակել աշխատել մինչև լուծում գտնվի կամ պատվաստումով, կամ դեղորայքով. նախարարը երկրորդ տարբերակի հավանականությունն ավելի քիչ է համարում, փոխարենը նկատում է, որ պատվաստանյութի մասով արդեն որոշակի տեղաշարժեր կան: Աշխատանքներ տարվում են, ձեռք բերելու պայմանավորվածություններ կան, սակայն դրանք ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնեն գարնան կեսերին:
Ինչ վերաբերում է թեստերին, ապա Արսեն Թորոսյանն ասաց, որ թեստերի պակասի խնդիր երկիրը չունի, շարունակում են բացվել նաև թեստավորում իրականացնող նոր լաբորատորիաներ: Վերջին շաբաթում երկու նոր լաբորատորիաներ են բացվել:
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...
17:50 30.07.2025
Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքըՀուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...