18:31 18.11.2020
Ի՞նչ է արվում, որպեսզի լիարժեք աջակցություն ստանան նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել կամ որևէ առողջական խնդիր են ձեռք բերել պատերազմական գործողություններին մասնակցելու հետևանքով: Հարցն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«3 հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի վերադարձնենք մեր զինծառայողներին իրենց լիիրավ ու ամբողջական կյանքին: Մեկը՝ եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, որոնց մի մասն այնքան էլ լավ վիճակում չէ՝ սկսած մասնագետների վերապատրաստումից, վերջացած շենքային պայմաններով: Երկրորդը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նոր հզորություններ են պետք՝ զրոյից ստեղծվող մոտավորապես 250 մահճակալ ունեցող մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը՝ մեծ: Երրորդը՝ հզորությունների մշտական աջակցության մասին է խոսքը՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս հզորությունների աջակցությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է նստել 2-2.5 մլրդ դրամ: Հաշվարկները վերջնական չեն, հետևաբար՝ ներառված չեն բյուջեի նախագծի մեջ՝ վերջնականացվելուն զուգընթաց, իհարկե, փոփոխություններ կնախաձեռնվեն: Դա անհրաժեշտ է տարեկան միջինում երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների դադարից հետո ուշադրությունը հենց վերականգնողական բուժումն է. «Կարծում եմ, որ կենտրոնի գործունեությանը կարող է աջակցել Սփյուռքը, մասնավորապես՝ բժշկական անձնակազմը և հումանիտար ուղղվածության կազմակերպությունները»:
ՀՀ առողջապահության նախարարն ասել է նաև, որ աշխատանք է տարվում պրոթեզավորման հարցում առաջ եկող խնդիրները լուծելու ուղղությամբ:
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...