Հնարավո՞ր է արդյոք ազգային համաձայնության կառավարության ձևավորում. հարց ՀՀ վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+39.09 oC

Հնարավո՞ր է արդյոք ազգային համաձայնության կառավարության ձևավորում. հարց ՀՀ վարչապետին

18:55 18.11.2020

Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթագրվել է 7 պատգամավոր: Ընդդիմությունը նիստին չի մասնակցել, հարցեր տվողները «Իմ քայլը» խմբակցության և անկախ պատգամավորներն էին: Արդյո՞ք վարչապետը հնարավոր է համարում  ազգային համաձայնության կառավարության ստեղծումը․ Նիկոլ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս անդրադարձել է նաև ճանապարհային այն քարտեզին, որն ավելի վաղ է հրապարակել․

«ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: Ես սա ասել եմ միշտ և հիմա էլ եմ ասում: Ինչ վերաբերում է կառավարության փոփոխություններին, հիմա քննարկումների շրջան է, որոշումները կհրապարակվեն, երբ որ դրանք կայացվեն: Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում: Շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության ձևավորումը: Միշտ չէ, որ համաձայնության  վերնագրի ներքո ձևավորվում է  մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ և կարծում եմ, որ էդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի մեջ՝ կայունություն և անվտանգությունը: Մեր հանրության ըմբռնումները, պահվածքը և դիրքորոշումը դրա վառ ապացույցն են»,- ասել Փաշինյանը՝ հավելելով, որ համարում է, որ կա բավարար ներուժ այդ հարցը լուծելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան

18:16 30.07.2025

Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան

Հուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

18:08 30.07.2025

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...

SHANTNEWS

18:00 30.07.2025

SHANTNEWS

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

17:50 30.07.2025

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Հուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

17:40 30.07.2025

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

17:30 30.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...

BACK_TO_TOP