21:30 18.11.2020
Խորհրդարանում պատգամավորներից Արթուր Մանուկյանը հետաքրքրվել է կառավարությունից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծառայեցի՞ն իրենց նպատակին, թե՞ ոչ: Արդյո՞ք դրանք ուղղվում են վիրավորներին, փախստականներին, ո՞վ կամ ովքե՞ր են հավաքված միջոցների հասցեատերերը։
«Հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ասեմ՝ ի՞նչ նպատակով և ո՞րն է հիմնադրամի հետ մեր համագործակցության տրամաբանությունը:
Այս իրավիճակում, մասնավորապես սկզբնական ընթացքում, մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունները որոշելն ամենակարևորագույն հարցն է, ըստ այդմ՝ առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք իրականացնել, համագործակցել, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջիկայում հիմնադրամը մանրամասնորեն կներկայացնի ծախսերի ցանկն ու բնույթը:
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...
17:50 30.07.2025
Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքըՀուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...
17:19 30.07.2025
45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 25-ին բուժհաստատությունից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արարատ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական […] ...