Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+30.09 oC

Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա

15:38 21.11.2020

Սպառողների իրավունքների պաշտպանության և  մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դժվար է թվարկել ռուս գործընկերների կողմից ցուցաբերվող օգնության բազմաթիվ անգնահատելի գործողությունները, որոնք երկար տարիներ ուղղված են եղել Հայաստանում առողջապահության զարգացմանը:

«Հատկապես արժեքավոր է այդ օգնությունը այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է դժվարին իրավիճակում. պայքարը միաժամանակ գնում է երկու ուղղությամբ՝ համաճարակի և ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերել և ցուցաբերում է օգնություն՝ ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման գծով: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերից հենց Ռուսաստանն անգնահատելի օգնություն է ցուցաբերում Հայաստանի առողջապահության համակարգին:

«Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք հերթական կարևոր օգնությունը մեր ռուս գործընկերներից: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատորիա, որը մեզ շատ կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին:

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ևս շեշտեց, որ հայ գործընկերների հետ հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն:

«Մենք ունենք մեկ համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ թվով վարակիչ հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարում մենք իրագործում ենք համատեղ ռուս-հայկական 6 տարբեր ծրագրեր»,-ասաց նա:

Այս նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին:

«Այն լրացուցիչ հնարավորություն կտա՝ ախտորոշման, կանխարգելման համար՝ ոչ հասարակ հիվանդության համար, որին մենք բոլորս բախվել ենք»,-նշեց Պոպովան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 01.07.2025

SHANTNEWS

Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում

17:58 01.07.2025

Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում

Հուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

17:55 01.07.2025

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

17:50 01.07.2025

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

Հունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...

Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունը

17:44 01.07.2025

Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունը

Նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

17:40 01.07.2025

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...

BACK_TO_TOP