Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+27.09 oC

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

12:06 23.12.2020

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

… հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։

Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։
Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

08:40 07.08.2025

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

08:30 07.08.2025

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

08:25 07.08.2025

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 07.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

08:08 07.08.2025

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

Եղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 07.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...

BACK_TO_TOP