16:29 06.01.2021
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ ներկայացրին։ Համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ, նշեց. «Մաղթում եմ խաղաղ տարի։ Թող մանուկ Հիսուսը, որ խաղաղության թագավոր է, մեզ բոլորիս իր խաղաղությունը պարգևի, և բոլորս ապրենք հույսով, Սուրբ Ծննդյան լույսով։ Եվ այդ լույսը թող առաջնորդի մեզ դեպի այն ապագան, որին մենք հավատում ենք, որն էլ մենք ձեզ հետ միասին կերտելու ենք՝ հավատով, սիրով և ամենակարևորը՝ միաբան, միաբան ոգով»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երաժշտությունը մարդկանց ապրեցնելու ուժ ունի. «Կան նախագծեր, կան գաղափարներ, որ պետք են, դրանք փոխում են մթնոլորտը։ Մարդկանց հույսը, ապագայի նկատմամբ ակնկալիքները պետք է վերածնվեն։ Այս համերգային ծրագրի գաղափարախոսությունը դա է»։
Նշենք, որ համերգային ծրագրում հնչեցին Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
«Երազանք» զարգացման հիմնադրամի համահիմնադիր Սևան Ասլանյանը նկատեց, որ շատ երկար են մտածել, թե ինչ ձևաչափով միջոցառում կազմակերպեն։ Այդ ճանապարհին հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդակցել են Պարգև սրբազանի, Ստեփանակերտի քաղաքապետի, հասարակական դաշտում գործունեություն ծավալող ընկերների հետ և շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարների՝ կարողացել են հոգևոր խորհուրդ պարունակող այս միջոցառումը կյանքի կոչել։ Նկատենք, որ սա նորաստեղծ հիմնադրամի առաջին միջոցառումն էր։ Սևան Ասլանյանը նշեց, որ շատերի հետ միասին պատերազմի առաջին օրից ջանք չեն խնայել Արցախին որևէ կերպ օգտակար լինելու համար: Բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ընթացքում ծանոթացել են մեծաթիվ հայրենասեր մարդկանց հետ, իսկ պատերազմի ավարտին եկել են այն եզրահանգման, որ անելիքը ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Ուստի որոշել են մեկտեղել ներուժը հստակ ծրագրերի ներքո` ստեղծելով Արցախի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող «Երազանք» զարգացման հիմնադրամը:
Տեղեկացնենք, որ միջոցառման ամբողջ ընթացքում տաղավարներում երեխաներին քաղցրեղեն էր բաժանվում, պատրաստվել էր Սուրբ Ծննդյան խորհրդով հատուկ տաղավար, որտեղ ցանկացողները լուսանկարվում էին։
23:59 11.08.2025
Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...
23:55 11.08.2025
Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...
23:53 11.08.2025
Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններինԵվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...
23:46 11.08.2025
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...
23:37 11.08.2025
Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիինՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...