GPS-ի կամ Google քարտեզների մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների համար․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+24.09 oC

GPS-ի կամ Google քարտեզների մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների համար․ ՀՀ ՄԻՊ

22:56 08.01.2021

Աշխատանքային եռօրյա այցով Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:
Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:
Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:
Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:
Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող  վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:
Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:
Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:
Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից բացարձակ անընդունելի է:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Գորիսի քաղաքապետի, Որոտան և Շուռնուխ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: Ընդ որում, ՀՀ զինված ուժերի կամ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:
Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ:

На изображении может находиться: 3 человека, люди стоят, небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, дерево, небо, на улице, часть тела крупным планом и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, небо и на улице, текст «ক RA Human Rights Defender' www.ombuds.am ffice»

На изображении может находиться: 5 человек, на улице, текст «©RA Human Rights Defender's Office www.ombuds.am»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

23:53 11.08.2025

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

23:46 11.08.2025

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

23:37 11.08.2025

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

BACK_TO_TOP