10:05 15.01.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 20-ն է։
1. Միջոցառման շահառու են 2020թ-ի նոյեմբերի 16-ի դրությամբ փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող այն քաղաքացիները, ում հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի՝
1) ԱՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիները,
2) ԱՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաները:
2. Միջոցառման շահառու չեն հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։
4. Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը, էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
5. Դիմումը ներկայացնելու համար անձը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում և ներկայացնում դիմում՝ ներառելով հետևյալ տվյալները՝
1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
3) շահառուի, իսկ այն դեպքում, երբ դիմումը ներկայացնող շահառուն անչափահաս է ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը:
6. Դիմումը պետք է ներկայացվի մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
7. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով:
8. Դիմումը բավարարելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ:
9. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։
10. Աջակցության գումարը չի կարող բռնագանձվել ենթակա չէ ժառանգման:
11. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
23:59 11.08.2025
Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...
23:55 11.08.2025
Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...
23:53 11.08.2025
Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններինԵվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...
23:46 11.08.2025
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...
23:37 11.08.2025
Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիինՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...