Շիրակի մարզում գրիպի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է, պոլիկլինիկաները ստացել են պատվաստանյութի նոր խմբաքանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

Շիրակի մարզում գրիպի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է, պոլիկլինիկաները ստացել են պատվաստանյութի նոր խմբաքանակ

19:45 15.01.2021

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստումներ են։ Մասնագետները հիմա են համարում սուր շնչառական վիրուսների դեմ պայքարի ամենաարդյունավետ ժամանակահատվածը։

Այս ընթացքում պատվաստվում են հիմնականում ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը ստացել է պատվաստանյութի նոր խմբաքանակ, որն առաջնային բժշկության օղակին տրամադրում են ըստ նախնական հայտերի։

Այս սեզոնին ամենաշատ պահանջարկն ունի գրիպի դեմ պատվաստանյութը։ Արդեն մի քանի խմբաքանակ մարզում սպառվել է։

«Ընդհանուր առմամբ ստացել ենք 24․300 դոզա պատվաստանյութ, որից արդեն 58 տոկոսը պատվաստել ենք։ Մեր մարզում բավականին բարձր է ընդգրկվածությունը գրիպի պատվաստումների մեջ»,- մարզի ցուցանիշերը ներկայացրել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունականխարգելման գործընթացի պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։

Ռիսկի խմբերում ընդգրկված քաղաքացիները մարզում մոտ 50․000-ն են, նրանցից 30 %-ը պատվաստվել է: Պատվաստանյութի նոր՝ 7100 դեղաչափ է ստացվել։

«Հոկտեմբեր ամսից մենք ստացել ենք 1226 պատվաստանյութ, էս պահի դրությամբ կատարել ենք 1167 պատվաստում, բնակչությունը շատ ակտիվ մասնակցում է պատվաստումներին, մոտ 98 % ընդգրկվածություն ունենք»,- նշել է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։

Հղիները, վեց ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, բուժաշխատողները, զինակոչիկներն ու 65 տարեկանից բարձր քաղաքացիները ռիսկային խումբն են կազմում։ Նրանց մեջ քիչ չեն պատվաստվումներից հրաժարվողները։ Նման դեպքերում  պատվաստանյութը տրամադրվում է այլ քաղաքացիների։ Պատվաստանյութը օրգանիզմի դիմադրողականությունն է բարձրացնում, նպաստում է  թեթև տանել վիրուսային հիվանդությունները։

Կախված գրիպի հարուցիչի տեսակից, վակցինայի բաղադրությունը կարող է ամեն տարի փոփոխվել, ըստ այդմ էլ, հիմնականում ռիսկի խմբերի անձանց տրվում է ցուցում՝ տարեկան մեկ անգամ պատվաստում ստանալ։ Ըստ իմունոլոգների՝ գրիպի դեմ կիրառվող պատվաստանյութը Covid-19-ի դեպքում օգտակար չէ, բայց կարող է նպաստել օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։

 

«Կոնկրետ սպեցիֆիկ իմունիտետ այս պատվաստանյութը չի առաջացնում Covid-19-ի նկատմամբ, բայց ունի շատ կարևոր նշանակություն  այս պարագայում, որովհետև, եթե մարդը հանկարծ հիվանդանա և՛ գրիպով, և՛ Covid-19-ով միաժամանակ, դա օրգանիզմի համար կարող է շատ ծանր հարված լինել, իսկ եթե պատվաստված լինի, գոնե գրիպով չի հիվանդանա»,- ասում է Սոնյա Ոսկանյանը։

Սուր շնչառական վիրուսների ակտիվացման սեզոնը փետրվարից-ապրիլ ժամանակահատվածն է։ Այդպիսի կանխատեսումներ ունեն համաճարակաբանները։ Հունվարի առաջին երկու շաբաթների ընթացքում պոլիկլինիկաներում կորոնավիրուսի ախտանշաններով դիմելիությունն համեմատաբար նվազել է։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP