Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն ռազմագերիների խնդրի լուծման գործում. Լավրովը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն ռազմագերիների խնդրի լուծման գործում. Լավրովը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին

14:36 18.01.2021

Գլխավոր հարցը, որը հուզում է հայկական հասարակությանը, իրավիճակն է կապված գերիների հետ, որոնք գտնվում են Բաքվում, և այդ հարցը չի լուծվում, ինչպես մենք հասկանում ենք, Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաներ իրականացնել գերիների միջոցով։ SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։

«Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա այդ հարցը քննարկվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված համաձայնագրերում։ Հարցն այնուհետև քննարկվել է ՌԴ նախագահի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, իմ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։

Դա բավական երկար քննարկումների մի մաս էր, երբ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ժամանել էին Մոսկվա հունվարի 11-ին։ Եթե ամփոփենք այն, ինչ կատարվել է՝ սկզբում իսկապես ավելի շատ խնդիրներ ունեին հայերը, որովհետև անհրաժեշտ էր ձևավորել մարդկանց ցուցակները, որոնք կորած էին, և որոնց նրանք ցանկանում էին վերադարձնել գերությունից։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, և ադրբեջանական ցուցակում նշվածները ոչ միանգամից, բայց վերադարձվել էին։ Այլևս ոչ մի իրավիճակ կորածների, գերիների և պահվող մարդկանց մասին ադրբեջանական կողմից չի առաջացել։

Հայկական կողմը ցուցակները ներկայացրել է ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։ Տեղի ունեցավ  այն մարդկանց փոխանակումը, որոնք նոյեմբերի 9-ին ավարտված գործընթացների մաս էին։ Այժմ կարևորը այն հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայ զինծառայողների մեծ խումբ (62 հոգի) ուղարկվել էր այնտեղ։ Նրանք գերեվարվել էին դեկտեմբերի սկզբին։

Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ, քանի որ այդ մարդիկ հայտնվել էին  հրադադարի ժամանակաշրջանում և ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին։ Այնուամենայնիվ, նախագահ Պուտինն իր շփումների ժամանակ առաջ է քաշում այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունը։

Ես խոսել եմ Հայաստանի ԱԳ նախաարարի հետ՝ փորձելով ճշտել վերջնական ցուցակները, որոնք այժմ բացակայում են. պարզվել է, որ գերեվարված մարդկանց թիվը 62-ից ավելին է։

Այժմ մեր զինվորականները հայ զինվորականների հետ կապի մեջ են և փորձում են գտնել այդ մարդկանց գտնվելու վայրը։ Եթե չլինեին մեր խաղաղապահները, այդ հարցը, թերևս, ավելի դժվար լուծվեր»,- ասել է Լավրովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

BACK_TO_TOP