15:01 18.01.2021
Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը:
SHANTNEWS-ի թղթակցի հարցին` տեղի են ունենում գործընթացներ, որ այդքան էլ չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների սահմաններում, որ ստորագրվել են նոյեմբերի 9-ին և հետո նաև հունվարի 11-ին։ Կա՞ն արդյոք այդ հայտարարություններին կից «գաղտնի հավելվածներ», որոնց մասին մեզ դեռևս հայտնի չէ, Լավրովը պատասխանել է․
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարություններում որևէ բան նշված չէ. դա արվել է գիտակցված»։
«Տարածքները, որտեղ գտնվում են ռուս խաղաղապահները, հանդիսանում են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։ Այս փաստն ենք մենք դնում Երևանի և Բաքվի հետ մեր շփումների հիմքում։
Այժմ մշակվում են այնպիսի նյուանսներ, դետալներ, որոնք կապված են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, խաղաղապահների պատասխանատվության գոտու մատակարարման, Ղարաբաղ վերադարձած անձանց հումանիտար աջակցության տրամադրման հետ։ Ինչպես նաև մենք ցանկանում ենք, որ միջազգային կազմակերպությունները, բացի Կարմիր խաչից, որն այնտեղ վաղուց աշխատում է, ևս ունենան հնարավորություններ՝ այնտեղ աշխատելու։ Նրանք այժմ համաձայնեցնում են իրենց առաքելության մանրամասները Բաքվի և Երևանի հետ։
Այնտեղ կան հարցեր, որոնք առաջին հերթին կապված են ստատուսի, դրա շուրջ անհամաձայնությունների հետ։ ԼՂ-ի ստատուսի խնդրի հետ կապված իրարամերժ հայտարարություններ են հնչեցվում Բաքվի և Երևանի կողմից։ Եվ երեք ղեկավարների կողմից որոշվել է անցնել այդ հարցը և թողնել ապագայի համար։ Այդ հարցով պետք է զբաղվեն նաև ՄԽ համանախագահները։ Նրանք այժմ նորացրել են իրենց շփումները կողմերի հետ և պատրաստվում են ևս մեկ անգամ մեկնել տարածաշրջան։ Ստատուսի հարցերը կլուծվեն ավելի հեշտ, եթե կատարվեն Բաքվի և Երևանի կողմից հայտարարված վստահեցումներն այն մասին, որ այսօր կարևորը Ղարաբաղում միասին գոյակցած բոլոր՝ և՛ էթնիկ, և՛ կրոնական համայնքների առօրյա կյանքը կարգավորելն է։ Նրանք պետք է վերականգնեն իրենց խաղաղ բարիդրացիական գոյակցումը։
Լավրովը SHANTNEWS-ի թղթակցի խնդրանքով անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության գաղտնի հավելվածի առկայության հնարավորությանը։
«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով վերջ դրվեց վեց շաբաթվա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
«Գաղտնի կցորդներ չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել «գաղտնիք»,- ասաց Լավրովը:
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...