16:20 18.01.2021
2021 թվականի հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից:
Անցած շաբաթվա ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չկան: Արցախի հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և ժամանակին կանխել աղետը:
Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին մեկ հաղորդում է ստացվել: Կա մեկ տուժած: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:
Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 31 կանչ է ստացվել: Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն և աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խմբերը բնակիչներին միաժամանակ տվել են համապատասխան խորհրդատվություններ:
ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժիններ: Ծառայության տնօրենը վերստին շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և անձնվիրության համար, վերջիններիս պարգևատրել գերատեսչական մեդալներով ու պարգևներով:
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...