ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

16:54 20.01.2021

Մայրաքաղաքում ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,- նշում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի դրանից՝ աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները:

«Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան որ մենք տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն»,- նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը:

«Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

10:06 18.08.2025

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

09:55 18.08.2025

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

09:45 18.08.2025

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

09:40 18.08.2025

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

09:33 18.08.2025

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

09:27 18.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...

BACK_TO_TOP