16:57 20.01.2021
Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:
«2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն խնդիրները»,-ասաց Ա. Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը:
«Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի»,- ասաց նա՝ կարևորելով 2021թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի գործունեությունը, նշեց, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարել է: Մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել.
2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 17,5%-ով:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա պատսպարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին:
Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքներին (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն):
Նշվեց, որ 2020թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Մասնակի վերանորոգումներ են իրականացվել նաև պետական ծրագրում չընդգրկված հրշեջ-փրկարարական ջոկատներում: Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:
Հաշվետվության պաշտոնական մասը եզրափակվեց իրենց մասնագիտությանը հավատարիմ փրկարարների պարգևատրման արարողությամբ: Մարզպետ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործունեությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման:
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների:
Մի շարք անվանակարգերում, նաև վարչության պետի շնորհակալագրերով պարգևատրվեցին, ըստ մասնագիտության ընտրված, լավագույն փրկարարները:
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...